«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն է:
Հայաստանն արդեն թևակոխել է 2017 թվականի խորհրդարանի ընտրությունների նախընտրական փուլ: Չնայած ընտրություններին դեռևս մեկ տարի կա, այդուհանդերձ, քաղաքական ուժերի գործողությունները մեծ մասամբ տեղավորվում են նախընտրական տրամաբանության շրջանակներում, ինչը, իհարկե, բնական կարելի է համարել: Մյուս կողմից՝ գոնե առայժմ ավելի տեսանելի են իշխանական դաշտում ընթացող գործընթացները: Իշխանությունը նախ՝ անցկացրեց սահմանադրական հանրաքվեն, կոալիցիա կազմեց Դաշնակցության հետ, հիմա էլ ներկայացրել է նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Բոլոր այս և բազմաթիվ այլ քայլեր իշխանությունն անում է առաջին հերթին կամ առավելապես 2017 թվականի ընտրություններում իր դիրքերն ամրացնելու համար:
Հայաստանի իշխանությունների գործողությունները, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա շատ հաճախ կարելի է տեղավորել Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի հայտնի հայտարարության տրամաբանության մեջ` «ցանկանում էիք՝ լավ, ստացվեց` ինչպես միշտ»: Ըստ ամենայնի, այս սկզբունքով է մշակվել նաև նոր Ընտրական օրենսգիրքը: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ և դրա քարոզչության ընթացքում իշխանությունները հայտարարում էին, թե սահմանադրական փոփոխություններից հետո ներկայացնելու են աննախադեպ առաջընթաց ապահովող, ամենաժողովրդավարական Ընտրական օրենսգիրքը:
Անցած շաբաթ հրապարակվեց «Ընտրական օրենսգրքի» նոր նախագիծը: Հրապարակվեց ոչ թե Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի կամ որևէ այլ գերատեսչության, այլ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Միայն դրանից հետո և կառավարության օրակարգում ընդգրկվելուց ժամեր առաջ այն հրապարակվեց նաև պաշտոնապես: Կառավարությունն ընդունեց և ուղարկեց Ազգային ժողով, որը մինչև հունիսի 1-ը պետք է ընդունի նոր՝ խորհրդարանական կառավարման կարգ ամրագրող Ընտրական օրենսգիրքը: Ինչո՞ւ Ընտրական օրենսգրքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկվեց՝ առանց Հայաստանի քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության հետ քննարկելու, որքանո՞վ են դրանում հաշվի առնվել տարիներ շարունակ հնչեցված մտահոգություններն ու առաջարկները: Այս մասին է մեր զրույցն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, Ընտրական օրենսգրքի համահեղինակներից Հրայր Թովմասյանի հետ:
Ավելի քան երկու ամսվա բանակցություններից ու քննարկումներից հետո, անցյալ շաբաթ վերջապես Հանրապետական և Դաշնակցություն կուսակցությունները ստորագրեցին քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր, որի արդյունքում՝ Դաշնակցությանը տրվեցին 3 նախարարի, 2 մարզպետի պորտֆելներ: Ինչպես ասում են, դա դեռ վերջը չէ, և, ամենայն հավանականությամբ, առաջիկայում Դաշնակցությունը կստանա նաև այլ պաշտոններ՝ փոխնախարարներ, վարչական շրջանի ղեկավարներ, և այլն: Ինչո՞ւ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Դաշնակցությունը մաս կազմեց իշխանությանը, ինչո՞ւ ՀՀԿ-ն ունենալով մեծամասնություն՝ պաշտոններ զիջեց Դաշնակցությանը, ո՞վ և որքանո՞վ է շահելու այդ համագործակցությունից, վերջին հաշվով, ի՞նչ կապ ունի այս ամենը հասարակության հետ: Այսօր այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ:
Մեր զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն է, ով գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցություններին առաջարկում է 2017 թվականին հանդես գալ միասնաբար:
«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն է:
Անցած շաբաթ խորհրդարանը սկսեց գարնանային նստաշրջանը, որն անցավ բավական բուռն մթնոլորտում: Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության նոր կարգ, բազմամիլիոնանոց վարկային նոր համաձայնագրեր՝ Ազգային ժողովի Նիստերի դահլիճում, Դաշնակցություն-ՀՀԿ կոալիցիոն քննարկումներ կուլիսներում, նոր Ընտրական օրենսգրքի մշակումներ՝ դեռևս կիսագաղտնի պայմաններում: Հայաստանի քաղաքական կյանքն ակտիվացել է, ու դա, բնականաբար, կապված է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ: Դրանց մասնակցելու են ինչպես՝ տարիներ շարունակ գործող, այնպես էլ՝ նոր ստեղծված քաղաքական կուսակցություններ, որոնցից մեկն էլ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հիմնադրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է: Սաթիկ Սեյրանյանի զրուցակիցն Էդմոն Մարուքյանն է:
Անցած շաբաթ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ձայների 66 «կողմ», 70 «դեմ» և 45 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը: ԵԽ ԽՎ-ն, սակայն, ընդունեց Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցը, որի օգտին քվեարկեցին՝ 98, դեմ՝ 71, և ձեռնպահ՝ 40 պատգամավորներ: Ինչո՞ւ են նման զեկույցները հասնում մինչև ԵԽ ԽՎ լիագումար նստաշրջան, ովքե՞ր են թերանում և ովքե՞ր են մեղավոր նման իրավիճակի համար, որքանո՞վ է Հայաստանի արտաքին քաղաքականությունն ընդհանրապես համարժեք այսօրվա զարգացումներին:
2016 թվականը Հայաստանում մեկնարկեց, այսպես կոչված, խոզի գրիպի համաճարակով և դրան առնչվող խնդիրներով: Համաճարակը, բարեբախտաբար, ինչպես մասնագետներն են ասում, արդեն նահանջում է, սակայն դեռևս առկա են դրա որոշակի հետևանքներ: Դրանցից մեկն էլ կարելի է համարել այն, որ հանրակրթական դպրոցներում դասերը հետաձգվեցին երկրորդ անգամ, ինչը քաղաքացիներից շատերը ողջունեցին, թեև քիչ չէին նաև քննադատողները:
Աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանում շրջում է սուր շնչառական վարակների, H1N1, այսպես կոչված՝ խոզի գրիպի ուրվականը: Որոշ մասնագետների կարծիքով՝ դրանք սեզոնային հերթական սրացումներ են կամ ուղեկցող հիվանդությունների բարդացած դրսևորումներ և պետք չէ խուճապի մատնվել, ոմանց կարծիքով էլ ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է դեռևս ամիսներ առաջ նախապատրաստվեր նման սրացումներին և համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացներ:
2015 թվականը մոտենում է ավարտին: Այս տարին հագեցած էր բավական դինամիկ ու դրամատիկ իրադարձություններով՝ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական ասպարեզում: Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանը դե յուրե դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը պայմանավորեց ինչպես արտաքին քաղաքական այլ ուղղություններով, այնպես էլ տնտեսական կյանքում տեղի ունեցած բազմաթիվ իրադարձություններ:
Եթե մինչև դեկտեմբերի 6-ը Հայաստանի քաղաքական օրակարգը գրեթե ամբողջությամբ կլանված էր սահմանադրական փոփոխություններով, ապա դրանից հետո կարծես կտրուկ շրջադարձ եղավ, և այսօր բոլորի ուշադրությունն ուղղված է արտաքին քաղաքականությանը: Գրեթե ամեն օր Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում: Դժբախտաբար, ադրբեջանական զինուժին հետ մղելու ընթացքում զոհվում են հայ զինվորներ:
Դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեն՝ անկախ դրա ընթացքից ու որակից, Հայաստանում ստեղծել է միանգամայն նոր քաղաքական իրավիճակ: Հայաստանն այլևս խորհրդարանական կառավարման կարգ ունեցող հանրապետություն է՝ դրանից բխող բոլոր դրական ու բացասական հետևանքներով: Իշխանության համար հանրաքվեի արդյունքը, իհարկե, հաղթանակ էր: Բայց այն հաղթանակ էր ոչ միայն՝ իշխանության, այլ գուցե, իշխանությունից ավելի շատ՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության համար, որի ներկայացուցիչները հայտարարում են, թե այսպիսով իրականացել է իրենց ավելի քան 20-ամյա ցանկությունը:
«Եզրակացությունը մեկն է. հաշվի առնելով վնասազերծված խմբի մոտ հայտնաբերված զենքի, սպառազինությունների ոչ միայն քանակը, այլև որակը, ապա միարժեք է այն եզրակացությունը, որ սա զուտ քրեական զինված ավազակախումբ չէ, որն իր առջև դնում է զուտ քրեական խնդիրներ»,- կիրակի օրը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հողորդաշարի ընթացքում ասել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մոտենում է ավարտին: Ինչպես «Այո»-ի, այնպես էլ «Ոչ»-ի ներկայացուցիչները հասցրել են հասարակությանը համոզել կամ տարհամոզել «կողմ» կամ «դեմ» քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին: Ինչպիսի՞ն է «Օրինաց երկիր» կուսակցության տեսակետը: Մեր հյուրն է «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով տևական ժամանակ է՝ գերադասում է հանդես գալ «Հայկական Վերածնունդ» միավորման անվան տակ:
Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը անցնում է մոտավորապես այնպես, ինչպես բյուջեի քննարկումներն Ազգային Ժողովում: Կարծես ոչ մեկը իրականում հետաքրքրված չէ դրանցով, սակայն բոլորը ձևացնում են, թե սահմանադրական փոփոխությունների անցկացումից կամ տապալումից է կախված Հայաստանի ապագան: Դա վերաբերում է ինչպես «Այո»-ի, այնպես էլ «Ոչ»-ի կողմնակիցներին: Վերջիններս սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը անգամ ցանկանում են վերածել անհնազանդության, օր ու ժամ են նշանակել, սակայն դատելով նրանից, թե ինչպես են իրենց դրսևորում քարոզարշավի ընթացքում, մեղմ ասած, կասկածելի է՝ անգամ իրենք կներկայանա՞ն անհնազանդության այդ ակցիային, թե՞ ոչ: Ա
Պաշտոնապես մեկնարկեց դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավը: Մեկ ամիս շարունակ քաղաքացին լսելու է սահմանադրական փոփոխություններին «այո» քվեարկելու կոչեր և սպառնալիքներ, թե «ոչ» չասելու դեպքում ինչ վտանգներ են սպառնալու երկրին: Լսելու է՝ փորձելով այդ հայտարարությունների ու ընդհանրապես Սահմանադրության մեջ գտնել իրեն՝ քաղաքացուն: Ու չնայած սահմանադրական փոփոխությունների հեղինակները ամիսներ շարունակ համոզում էին, որ փոփոխված Սահմանադրությունը լինելու է ավելի մարդակենտրոն, քան գործողը, այդուհանդերձ, մարդը, քաղաքացին կարծես այնքան էլ չի նշմարվում դրանում:
Մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Իշխանությունն արդեն ձևավորել է այսպես կոչված «Այո»-ի շտաբը, ընդդիմության այն հատվածը, որը դեմ է սահմանադրական փոփոխություններին, պատրաստվում է պայքարել առնվազն երկու միավորումներով՝ «ՈՉ»-ի ճակատով, և «Նոր Հայաստան» նախաձեռնությամբ: Ցանկացած ընտրությունից առաջ հանրային կյանքում հնչող հիմնական հարցն այն է, թե ով կհաղթի:
Անցած շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը: Օրերս նույն դատարանը հրապարակեց մեկ այլ վճիռ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պարտավորեցնելով տուգանք վճարել իրավունքների խախտման համար: Որոշակի նոր զարգացումներ են արձանագրվել նաև հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այս տարվա դեկտեմբերի 6-ին տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որի նախագիծն Ազգային ժողովն ընդունեց 104 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ: Մոտ երկու շաբաթ հետո մեկնարկելու է հանրաքվեի նախընտրական քարոզարշավը, որը սովորական քարոզարշավներից տարբերվելու է նրանով, որ ներառելու է սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների կամ, այսպես կոչված, «Այո»-ի և դրա ընդդիմախոսների կամ «Ոչ»-ի քարոզչությունները միաժամանակ:
Ինչպե՞ս, ի՞նչ ցուցանիշներով կավարտվի այս տնտեսական տարին, ինչպիսի՞ն կլինի 2016 թվականը, ե՞րբ հնարավոր կլինի հաղթահարել այսօրվա ծանր տնտեսական իրավիճակը, որքանո՞վ Սահմանադրության փոփոխությունները կազդեն տնտեսական հարաբերությունների ու կյանքի որակի վրա: Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, իրար հաջորդած արտաքին քաղաքական մի շարք կարևոր իրադարձություններ երկորդական պլան են մղել ներքին հարցերը: Սակայն արդեն վաղը Հայաստանի խորհրդարանում տեղի է ունենալու Սահամանդրական բարեփխումների նախագծի քվերակությունը, որը կանխորոշելու է առաջիկա բոլոր քաղաքական զարգացումները:
Քաղաքական ուժերը, պայմանականորեն, բաժանվել են մի քանի խմբերի՝ սահմանադրական փոփոխությունները պաշտպանողներ, կամ, այսպես ասած, «այո»-ի կողմնակիցներ, սահմանադրական փոփոխություններն արմատապես մերժողներ կամ «Ո՛չ»-ի կողմնակիցներ, և ուժեր, որոնք դեմ են փոփոխություններին, սակայն չեն միացել «Ո՛չ»-ի ճակատին: Սահմանադրական փոփոխությունների ամենաակտիվ ջատագովներից մեկը Հայ Հեղափոխական Դաշնակցությունն է և այս մասին զրույցը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ է:
Սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հենակետի հրետակոծության հետևանքով զոհվեց 4 հայ զինծառայող: Ի՞նչ խնդիր է ադրբեջանական կողմը լուծում նման քայլերով, որքանո՞վ է հավանական լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը: Այս հարցերի շուրջ այսօր կզրուցենք Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ, գեներալ-լեյտենանտ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Արթուր Աղաբեկյանի հետ:
Անցած շաբաթ քաղաքական կյանքը հագեցած էր բուռն իրադարձություններով: Մարտի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին հաջորդեցին փոխադարձ հարձակումներն ընդդիմադիր դաշտում, կայացավ «Բարագավաճ Հայաստան» կուսակցության համագումարը, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Ի՞նչ է կատարվում քաղաքական դաշտում, ներքաղաքական ի՞նչ նոր զարգացումների կարող են հանգեցնել վերջին իրադարձությունները: Ծրագրի հյուրն է Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:
Անցած շաբաթ Ազգային Ժողովում բավական բուռն քննարկումներ ծավալվեցին տնտեսական օրենքների շուրջ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է կառավարության առաջարկած այն փոփոխությանը, որի արդյունքում 50 մլրդ դրամ ծավալով արտահանում իրականացնողների համար 20 տոկոս ավելացված արժեքի փոխարեն առաջարկվում է դրույքաչափը նվազեցնել մինչև 2 տոկոսի: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձանժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ:
Նախորդ տարվա դեկտեմբերին դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներից հետո Հայաստանի ֆինանսական շուկան դեռևս ուշքի չի եկել, բանկերը գրեթե դադարեցրել են վարկավորումը, այսինքն՝ անորոշությունը, ոչ, իհարկե, խուճապային ձևով, սակայն շարունակվում է: Այսօր Հայաստանի ֆինանսական, բանկային շուկաների և ընդհանրապես տնտեսության մարտահրավերների ու հնարավորությունների մասին է մեր զրույցը հեղինակավոր դրամագետ, ֆինանսական խորհդատու Արմեն Փափազյանի հետ:
Հայաստանում ներքաղաքական զարգացումները տեղափոխվում են նոր, ըստ ամենայնի, բավական կոշտ հակադրությունների հեռանկար խոստացող հարթություն: Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանի հասցեին արված՝ բավական կոշտ շեշտադրումներով ելույթը, վերջինիս պատասխանը, նոր իրավիճակ են ստեղծել քաղաքական կյանքում: Այս իրավիճակի շուրջ է մեր զրույցը ՀՀ Կրթության և գիտության նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ, ով այս օրերին ամենաշատ հարվածներ ստացողներից ու հարվածողներից է:
Այս տարվա սկզբից Հայաստանն ապրում է լարված մթնոլորտում: Գյումրիի ոճրագործության շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվել, չեն դադարում սահմանային միջադեպերը, սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ գրեթե ամեն օր հնչում են բացասական գնահատականներ ու կանխատեսումներ, քաղաքական-քաղաքացիկան գործընթացներում արձանագրվում են բռնության դեպքեր: Հայաստանի ներքին կյանքի ու արտաքին քաղաքական զարգացումների մասին է մեր զրույցը ԱԺՄ կուսակցության նախագահ, ՀՀ Հանրային Խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանի հետ: