«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Արթուր Մեսչյանն է

Հայաստանը գտնվում է բավական բուռն քաղաքական իրադարձությունների հորձանուտում։ Առաջիկա մեկ-երկու ամիսներին ամբողջությամբ փոխվելու է երկրի կառավարման կարգը, ընտրվելու է նոր նախագահ, նոր վարչապետ, ձևավորվելու է նոր կառավարություն։ Բայց որքանո՞վ է այս բուռն իրադարձություններին մասնակից կամ հաղորդակից հասարակությունը, քաղաքացին։ Արդյոք քաղաքացու կյանքում այս փոփոխությունները կարո՞ղ են ունենալ էական ազդեցություն։

Ո՞վ է քաղաքացին պետության և իշխանության համար։ Եվ, ընդհանրապես, ի՞նչ քաղաքակրթական միջավայր է այսօր տիրում երկրում ու հասարակության մեջ։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի  զրուցակիցը երգիչ, երգահան Արթուր Մեսչյանն է։

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս