«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Գևորգ Կոստանյանն է

Ընդամենը երեք ամիս հետո Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ անցում է կատարելու կառավարման խորհրդարանական կարգի։ Այդ գործընթացը ենթադրում է բազմաթիվ սահմանադրական և այլ օրենքների փոփոխություններ, դրանց համապատասխանեցում նոր Սահմանադրությանը։ Իսկ անցած ամիս Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ գործընկերության պայմանագրով Հայաստանը պարտավորվել է կատարել օրենսդրության մոտարկում Եվրամիության իրավական դաշտին։ Արդեն իսկ ընդունված մի շարք օրենքների շուրջ էլ հանրության շրջանում իրարամերժ գնահատականներ են հնչել։

Օրերս էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղահանված անձանց՝ «Չիրագովն ու այլք՝ ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն՝ ընդդեմ Ադրբեջանի»  գործերով վճիռները, որոնցով ՄԻԵԴ-ը սահմանել է գործով անձանց տրամադրվելիք գումարային փոխհատուցման չափը։

«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանն է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031