«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Արմեն Աշոտյանն է

Անցած շաբաթ Ազգային ժողովում իրադարձությունները ծավալվեցին առավելապես արտաքին քաղաքական խնդիրների շուրջ։ Խորհրդարանը, ինչպես և կարելի էր կանխատեսել, մերժեց «Ելք» խմբակցության նախաձեռնությունը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Ազգային ժողովում ու դրանից դուրս հնչեցին ու վերահաստատվեցին իշխանության բոլոր հիմնավորումներն ու պնդումները՝ Հայաստանը ռուսական ուղեծրում պահելու վերաբերյալ, և ընդդիմության մտահոգություններն ու  ահազանգերը՝ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների մասին։ Այս պայմաններում Հայաստանը մեկ ամիս անց պատրաստվում է Եվրամիության հետ ստորագրել նոր շրջանակային համաձայնագիրը։ Այս և արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի զրույցն  Ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ։

 

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս