«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Ատոմ Մարգարյանն է
Անցած շաբաթ լրացավ գործող կառավարության գործունեության մեկ տարին, որն ընդունված է համարել կառավարությունների աշխատանքը գնահատելու խորհրդանշական ժամանակահատված։ Ոմանց համար դա բավարար ժամկետ է՝ գնահատելու կառավարության աշխատանքը, որոշների համար մեկ տարին քիչ է՝ խոսելու լավ կամ վատ արդյունքների մասին։ Դրական կամ բացասական գնահատականների հիմքում դրվում են վիճակագրական ցուցանիշները։ Հասարակությունը, սակայն, կառավարությունների աշխատանքը գնահատում է սեփական կենսամակարդակով, որն անցնող մեկ տարվա ընթացքում էականորեն չի փոխվել։ Կառավարության գործունեության, տնտեսական կյանքում ընթացող զարգացումների մասին էր Սաթիկ Սեյրանյանի զրույցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Ատոմ Մարգարյանի հետ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի շրջանակներում։