«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Արամ Սիմոնյանն է

Անցած շաբաթ բավական բազմամարդ բողոքի ակցիաներ տեղի ունեցան Զինապարտության մասին օրինագծի դեմ, որով փաստացի վերացվում է տարկետումը։ Հիմնականում Երևանի պետական համալսարանի մի քանի հարյուր ուսանողներ գրեթե ողջ շաբաթ դասադուլ կազմակերպեցին՝ պահանջելով վերացնել տարկետման սահմանափակումը։ Ուսանողները հայտարարել են դասադուլի և բողոքի այլ ակցիաները շարունակելու մասին։ Անցած շաբաթվա ակցիաները բավական բուռն ընթացք ստացան նաև այն պատճառով, որ ԵՊՀ ղեկավարությունը բավական կոշտ միջոցների դիմեց՝ դասադուլը դադարեցնելու և ուսանողներին զսպելու համար, ընդհուպ՝ փակելով Համալսարանի դռները։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման շրջանակներում ուսանողության շրջանում բարձրացած բողոքի ակցիաների, դրանց՝ Համալսարանի ղեկավարության արձագանքի մասին է  Սաթիկ Սեյրանյանի զրույցը Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս