Հյուրը` ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն է:
Ֆրանսահայ ռեժիսոր դերասան Սերժ Ավեդիքյանն ամիսներ առաջ հայ հանդիսատեսին ներկայացրեց Հովհաննես Թումանյանի և Արմեն Տիգրանյանի «Անուշ» ստեղծագործությունը՝ ժամանակակից մատուցմամբ։ Ներկայացումից անմիջապես հետո Սունդուկյանի անվան թատրոնի և այլ թատրոնների մի խումբ դերասաններ, ռեժիսորներ, դիրիժորներ, դրամատուրգներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակ ուղղեցին՝ խնդրելով արգելել այդ ներկայացման արտահանումն արտասահման։
Հաղորդման հյուրը կինոռեժիսոր Ռոման Բալայանն է:
Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության շուրջ քննարկումներն անցած շաբաթ նոր դրսևորումներ ստացան: Հունիսի 29-ին նախագահ Սերժ Սրագսյանի ելույթից հետո պետական կառավարման համակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչները հերթով հակադարձում են Վերահսկիչ պալատին
Անցած մի քանի ամիսների ընթացքում հայկական ավիացիայում տեղի ունեցած իրադարձությունները մինչև օրս չեն հանգուցալուցվել: Ապրիլի 1-ից դադարեց չվերթեր իրականացնել հայկական միակ ավիափոխադրող ընկերությունը՝ «Արմավիան», որը ներկայումս գտնվում է սնանկացման գործընթացում:
Վերջին շրջանում բավական ակտիվացել են Հայաստանի շուրջ ծավալվող արտաքին քաղաքական զարգացումները: Անցած շաբաթ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, նոր հանգամանքներ բացահայտվեցին հայ-ռուսական գազային, ռուս-ադրբեջանական ռազմական հարաբերություններում:
Ինչպիսի՞պետություն է լինելու Հայաստանը հինգ, տասը կամ հիսուն տարի հետո: Ցավոք, այս հարցերի պատասխանները մեր հասարակության մեծամասնությունը չունի, և նաև այդ պատասխանների բացակայությունն է շատերի համար Հայաստանից հեռանալու պատճառ դառնում:
Անցած շաբաթը, դժբախտաբար, հագեցած էր ողբերգական իրադարձություններով: Գորիսյան հայտնի դեպքերի հետևանքով մահացավ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը դեռևս գտնվում է հիվանդանոցում:
Անցած շաբաթը հարուստ էր ոչ այնքան քաղաքական, որքան քաղաքային իրադարձություններով: Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի ճարտարապետական բաց մրցույթ հայտարարեց, ինչը հարուցեց բազմաթիվ քաղաքացիների, հանրային, քաղաքական գործիչների զայրույթը:
Անցած շաբաթ Ազգային ժողովը հաստատեց ֆորմալ առումով նոր կառավարության գործունեության ծրագիրը: Հնչեցին փոխադարձ քննադատություններ ու մեղադրանքներ: Դրանք հիմնականում ուղղված էին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում հետ էլ կզրուցենք Ռ-Էվոլյուցիայի այսօրվա հաղորդման շրջանակներում:
Անցած շաբաթ վերջապես պաշտոնապես հաստատվեց, որ առաջիկայում թանկանալու է սպառողներին մատակարարվող գազի սակագինը: Ասում եմ՝ վերջապես, որովհետև ամիսներ շարունակ մամուլը գրում էր այդ մասին, մինչ դեռ իշխանությունները համառորեն հերքում էին:
Երկու օր առաջ նշեցինք Հաղթանակի օրը, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս: Ընդհանրապես Հայաստանում տոնական միջոցառումները անցնում են ստանդարտ արարողակարգով, ամեն տարի հնչում եննույն շնորհավորական ուղերձներն ու մաղթանքները:
Հայաստանում տեղի ունեցավ ևս մեկ ընտրություն՝ Երևանի ավագանու ընտրությունները: Ըստ էության, այս ընտրություններով ավարտվեց 2012 թվականի խորհրդարանական ընտրություններով սկսված ընտրական մեծ փուլը և այսօրվանից Հայաստանը մտնում է մեծ հետընտրական շրջան:
Վաղը մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթը: Առաջիկա ընտրությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ նախընտրական քարոզարշավը գրեթե անմիջապես հաջորդեց նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումներին, որոնք, շատերի կարծիքով, դեռ չեն էլ ավարտվել:
Երևանի ավագանու ընտրություններին մնացել է մոտ երկու շաբաթ, ընտրություններին մասնակցող ուժերը ողջ թափով ներգրավվել են քարոզչական գործընթացում:
Արդեն մեկ շաբաթ է՝ մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Մենք շարունակում ենք զրուցել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակները գլխավորող թեկնածուների հետ:
Փետրվարի 18-ին տեղի ունեցան ՀՀ նախագահի ընտրությունները: Փետրվարին նաև ղարաբաղյան շարժման 25-ամյակն էր: Գրեթե նույն օրերին հայտնի դարձավ, որ շուտով փաստացի դադարելու է գործել ղարաբաղյան շարժման արդյունքում ձևավորված Հայոց համազգային շարժում կուսակցությունը:
Հետընտրական իրադարձությունները աստիճանաբար վերածվում են նախընտրական գործընթացների: Առաջիկա օրերին կմեկնարկեն Երևանի ավագանու ընտրությունները, որոնց առանձնակի ակտիվությամբ մասնակցելու հայտ են ներկայացրել հատկապես մի քանի ամիս առաջ նախագահական ընտրությունները բոյկոտած ուժերը:
2013թ. նախագահական ընտրություններին հաջորդած ու դեռ շարունակվող իրադարձությունները շատերը համեմատում են 2003 և 2008 թվականների հետընտրական զարգացումների հետ: Նույն ընտրություններին նախորդած շրջանը, սակայն, հանրային-քաղաքական քննարկումներում համեմատվում էր 1996 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական իրադրության հետ:
Հայաստանում հետընտրական գործընթացները շարունակվում են: Արդեն մեկ շաբաթ է` Ազատության հրապարակում հացադուլի մեջ է գտնվում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հայտարարել է, որ ապրիլի 9-ին նախատեսված Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը կարող է տեղի ունենալ միայն իր դիակի վրայով:
Նախագահական ընտրություններին հաջորդած զարգացումները աստիճանաբար տեղափոխվում են իրավական հարթություն: Փետրվարի 18-ին պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանում և հանրապետության մարզերում և քաղաքներում շարունակում է բողոքի հանրահավաքներն՝ ընդդեմ ընտրությունների արդյունքների և ընտրակեղծիքների:
Մի քանի օր առաջ լրացավ ղարաբաղյան շարժման 25-ամյակը: Ընթացիկ քաղաքական զարգացումների համատեքստում այդ հոբելյանը նշվեց, ըստ էության, միայն արարողակարգային մակարդակով:
Հայաստանի նախագահի ընտրությունները դեռևս վերջնական հանգուցալուծում չենստացել: Արդյունքներն ամփոփված են, բազմաթիվ երկրների նախագահների կողմից Սերժ Սարգսյանը ընտրվելու կապակցությամբ շարունակում է շնորհավորանքներ ստանալ:
Ընդամենը մի քանի ժամ հետո Հայաստանում կայանալու են նախագահի ընտրություններ: Ընտրությունների ընթացքնում որակը որոշակիորեն կախված է ոչ միայն առաջադրված թեկնածուներից, ընտրական հանձնաժողովների գործունեությունից, այլ նաև ընտրություններին հետևող օտարերկրյա դիտորդական առաքելություններից:
Անցած մեկ շաբաթն անչափ հագեցած էր Հայատանի քաղաքական կյանքում: Մեր նախորդ հաղորդումից հետո, դժբախտաբար, մահափորձ կատարվեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ: Այսօր կարծես կրքերը որոշակիորեն հանդարտվել են:
Ընդամենը երկու շաբաթ անց Հայաստանն ընտրելու է հանրապետության նախագահ: Դա նախագահի վեցերորդը նտրությունն է անցած 21 տարիների ընթացքում: Կան քաղաքական գործիչներ,ովքեր իրենց թեկնածությունն առաջադրել են նախագահական մի քանի ընտրություններում:
Քաղաքական ուժերի ու գործիչների մի մասն այս oրերին ակտիվորեն մասնակցում է ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավին: Շատերի համար, սակայն, ընտրությունները, կարծես, դադարել են հետաքրքրություն ներկայացնել և նրանք պատրաստվում են ավելի երկարաժամկետ գործընթացների:
Վաղը պաշտոնապես մեկնարկում է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Շատերն արդեն իսկ առաջիկա ընտրությունները գնահատում են ոչ մրցակցային, ոմանք համարումեն, որ թեկնածուների միջև սուր պայքար է ընթանալու և պնդում են, որփետրվարի 19-ին Հայաստանը կունենա նոր նախագահ:
Արդեն որոշակիացել են նախագահական ընտրությունների հիմնական մասնակիցների և ընտրություններն, ըստ էության, բոյկոտած քաղաքական ուժերի ու գործիչների անունները: Այս ընտրություններն աննախադեպ են լինելու այն իմաստով, որ խորհրդարանական քաղաքական ուժերից առնվազն երեքը չեն մասնակցելու ընտրություններին:
Հայաստանը պատրաստվում է նախագահական ընտրությունների: Ընտրությունը իշխանության գալու ճանապարհ է: Բայց մինչև դրան հասնելը, շատերը դեռևս պատանի հասակից իրենց նվիրում են որևէ կուսակցության, որպես կանոն՝ իշխանական կուսակցության: