«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Շավարշ Քոչարյանն է

Անցած շաբաթ Բրյուսելում տեղի ունեցավ Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովը, որի շրջանակներում Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր Համաձայնագիրը: Այս իրադարձությունը, թերևս, պատմական կարելի է համարել Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների տեսանկյունից, հատկապես՝ 2013 թվականին Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելուց հետո: Ինչ հնարավորություններ և հեռանկարներ են ստեղծվում այս համաձայնագրի ստորագրմամբ, որքանով այն կարող է նպաստել Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիային, որքանով Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը կարող է խոչընդոտել այս համաձայնագրի իրականացմանը:

Այսօր այս հարցերի շուրջ է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի շրջանակներում Սաթիկ Սեյրանյանի զրույցը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ:

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս