«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Դավիթ Շահնազարյանն է
Անցած շաբաթ Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որն առաջին նման հանդիպումն էր շուրջ մեկուկես տարվա դադարից հետո։ Հանդիպումից հետո հնչեցին ամենատարբեր գնահատականներ, ոմանց կարծիքով՝ այն հայկական կողմի համար կարելի է ձեռքբերում համարել, այլ մեկնաբաններ գտնում են, որ այդ հանդիպմամբ Հայաստանը զիջողականություն ցուցաբերեց։ Առաջիկայում սպասվում է նաև երկու երկիրների արտգործնախարարների հանդիպումը։ Անցած շաբաթ հրապարակվեց նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի նախաստորագրված տարբերակը, որի ստորագրումը սպասվում է նոյեմբերին։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների և Հայաստանի արտաքին քաղաքական առաջիկա օրակարգի մասին էր Սաթիկ Սեյրանյանի զրույցը 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանի հետ։