Ովքեր որ մտածում են, թե կարող են իշխանություն վերցնել #nիkոլ-ից, նախ պետք է կարողանան ազատ արձակել սրբազաններին. Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Արքեպիսկոպոսներ Բագրատն ու Միքայելը նվիրյալ հայեր են, ովքեր իրենց կյանքը նվիրել են հայ մարդու զորացմանն ու բարօրությանը:

Հրաժարվելով իրենցից ստացել եք ներկա իրականությունը: Ոչ մի բան պատահական չէ, ամեն մեզ հետ կատարվող մեր արածների կամ չարածների հետևանքն է:

Իրենց կալանավայրում գտնվելը բոլորիդ լուռ հրաժարման և համաձայնության հետևանք է:
Ասում եմ կրկին, ովքեր որ մտածում են, թե կարող են իշխանություն վերցնել #nիkոլ-ից, նախ պետք է կարողանան ազատ արձակել սրբազաններին:

Եթե սա չեք կարող, ուրեմն նրանից իշխանություն վերցնել էլ չեք կարողանալու: Սա տեսակետ չէ, սա է բացարձակ ճշմարտությունը, որ ձևավորվել է մեր քաղաքական իրականության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930