Պահանջում ենք հանդիպում Արցախի թեմի առաջնորդի հետ. Ռուբեն Մելիքյան

Երևանի Արցախի թեմի առաջնորդարանի մոտ հավաքված մարդիկ ցանկանում էին հանդիպել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ Նրանք ցանկանում էին պարզաբանում ստանալՎրթանես եպիսկոպոս Աբրահամյանից, թե ինչու է նա օրեր առաջ հանդիպել  Նիկոլ Փաշինյանի հետ։

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը զանգեց Վրթանես սրբազանին, սակայն նրա զանգերն անպատասխան մնացին։

«Արցախցիների մոտ խորը ցավ և զայրույթ է առաջացրել, որ Արցախի թեմի առաջնորդը ձեռք է սեղմել ՀՀ վարչապետին, ավելին՝ խոնարհվել նրա առջև այն բանից հետո, ինչ կատարվեց Արցախի և արցախցիների նկատմամբ»,- ասաց Երիցյանը։

Նա չբացառեց, որ իշխանությունները սրբազանի դեմ կոմպրոմատներ ունեն, իսկ թե ինչպիսիք՝ ինքը չգիտի։

Արցախի նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտարարեց.

«Գուցե Վրթանես սրբազանը գերու կարգավիճակում է գտնվում, թող դուրս գա ասի։ Ասի, որ, ժողովուրդ ջան, գերու կարգավիճակում եմ, կներեք, բայց մարդկանց հետ պետք է հանդիպի։

Ինձ համար անհասկանալի է` ինչու սրբազանը հարկ չի համարել հանդիպել մարդկանց հետ, երբ հովվի կարիք կա, իսկ հովիվը գայլերի հետ գտնվում է կերուխումի մեջ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Տեսանյութեր

Լրահոս