«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Էդմոն Մարուքյանն է

Հայաստանի քաղաքական կյանքն ապրիլին ընդառաջ՝ թևակոխել է բավական բուռն զարգացումների շրջափուլ։ Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում քաղաքական կուսակցությունների, հանրության տարբեր շերտերի հետ։ Զուգահեռաբար շարունակում են օրակարգում մնալ սոցիալական հարցերը, մասանավորապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակվող թանկացումը, որոնց դեմ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը վաղը բողոքի արդեն երկրորդ երթն է անցկացնելու։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում «Ելքի» քայլերի և քաղաքական այլ հարցերի շուրջ է Սաթիկ Սեյրանյանի զրույցն Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։

 

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս