«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Լևոն Ալթունյանն է

Վերջին օրերին հասարակության գրեթե բոլոր շերտերում ամենաքննարկվող թեմաներից մեկը պապիլոմա վիրուսի պատվաստման խնդիրն է։ Հայտնի է, որ այդ վիրուսի դեմ «Գարդասիլ» անունով քառավալենտ պատվաստանյութով պատվաստումները առաջին հերթին՝ վերաբերելու են 2004 թվականի հուլիսից հետո ծնված աղջիկ երեխաներին. Առաջին փուլում պետք է պատվաստվի 13 տարեկան մոտ 16 հազար աղջիկ երեխա։ Հնչում են ամենատարբեր տեսակետներ ու մտահոգություններ, ընդհուպ՝ այն մասին, որ այդ պատվաստանյութը կարող է հանգեցնել անպտղության։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ պատվաստանյութը, ինչո՞ւ հենց հիմա որոշվեց անցում կատարել այդ միջոցին։

Անցած շաբաթ ընդունվեց նաև պետական բյուջեն, որով նվազել է առողջապահության ոլորտին տրամադրվող ֆինանսավորումը։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում առողջապահության ոլորտին վերաբերող հարցերի շուրջ է Սաթիկի Սեյրանյանի զրույցը ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031