«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Իգնատի Առաքելյանն է
Մոտենում են ամանորյա տոները, և ինչպես ամեն տարի, այս տարի ևս քաղաքացիներին սկսում են մտահոգել առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների թանկացման սպասումները։ Անցած շաբաթ արդեն թանկացում արձանագրվեց ձվի շուկայում, ձուն թանկացավ 10 դրամով, ոլորտի փորձագետները խոսում են առաջիկա ամիսներին այլ գյուղատնտեսական մթերքների, նաև մսի թանկացման հնարավորության մասին։ Մյուս կողմից՝ մոտենում է գյուղացիական տնտեսությունների համար դժվար՝ ձմեռային սեզոնը։ Գյուղատնտեսության ոլորտի այսօրվա վիճակի, այդ բնագավառում պետական քաղաքականության ու ծրագրերի մասին է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի զրույցը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ։