«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Սամվել Մարտիրոսյանն է
Ամառային արձակուրդների ընթացքում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը, ինչպես սովորաբար, առանձնապես հարուստ չէր ակտիվ իրադարձություններով։ Լրատվական հոսքերի մեծ մասը զբաղեցնում էին հրդեհների, աղետների, զանազան այլ պատահարների մասին տեղեկությունները։ Ի տարբերություն իրական կյանքի, ամռան ընթացքում ու նաև այսօր շատ ակտիվ են սոցիալական ցանցերը, որոնցում գրեթե ամեն օր ինչ-որ թեմա դառնում է գերակա ու բուռն բանավեճերի առարկա։ Որքանով են իրար հետ փոխկապակցված իրական կյանքն ու կյանքը սոցիալական ցանցերում, որքանով է համացանցն ազդում իրական հանրային-քաղաքական օրակարգի ձևավորման վրա, ինչպես են կեղծ տեղեկությունները դառնում իրական և ինչպես են խեղաթյուրվում իրական գաղափարները։ Այս հարցերի շուրջ է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի զրույցը տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։