«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Վահան Մարտիրոսյանն է
Նոր տարին սկսվեց առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների, այդ թվում՝ բենզինի, դիզելային վառելիքի, գազի գների բարձրացումներով։ Հանրապետությունն ապրում է թանկացումների ալիքի սպասման մեջ։ Ի թիվս այլ թանկացումների, արդեն խոսվում է նաև տրանսպորտի հնարավոր թանկացման մասին։ Տրանսպորտի ոլորտում անցնող շաբաթ ևս մեկ իրադարձություն տեղի ունեցավ. Կառավարության որոշմամբ 2018 թվականի ապրիլի մեկից արգելվեց աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն ու շահագործումը։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն է։