Միայն Սահմանադրությամբ նախատեսված վերջին՝ տասներորդ օրը՝ ապրիլի 13-ին, հայտնի դարձավ Հայաստանի 13-րդ վարչապետի անունը: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ)՝ ժամեր առաջ ավարտված նիստից հետո հայտարարվեց, որ վարչապետի պաշտոնում նշանակվելու է Ազգային Ժողովի գործող նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն է:
Հայաստանի ներքաղաքական կյանքում իրադարձությունները շարունակում են գեներացվել կառավարության հրաժարականի հարցի շուրջ: «Միայն կառավարության հրաժարականով կա հային փրկություն». Մոտավորապես այս տրամաբանությամբ են այսօր գործում ոչ իշխանական ուժերը: Իշխանությունն էլ, ըստ էության, առաջնորդվում է «միայն կառավարության պահպանմամբ կա իշխանությանը փրկություն» սկզբունքով:
Այսօր զրուցելու ենք Հայաստանի քաղաքական կյանքում ժամանակին հսկայական ազդեցություն ունեցած ու, թերևս, ամենահակասական գնահատականների արժանացած քաղաքական գործիչներից մեկի հետ: Մեր հյուրն է Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
Հայաստանում քաղաքական կյանքը սովորականից ավելի ակտիվ ընթացք է ստանում: Թեև մեր քաղաքական մշակույթում ավանդաբար մշտապես կանխատեսվել են թեժ աշուններ, սակայն այս տարի կարծես քաղաքական սեզոնայնությունը փոխվել է: Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը կոնսոլիդացվում են և պատրաստվում են հանդես գալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ:
Անցած շաբաթը բավական հարուստ էր ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական իրադարձություններով: Մինչ ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի, ռուս-ուկրաինական հարաբերությունների վրա, Հայաստանի ոչ իշխանական քաղաքական ուժերը հայտարարում են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ համաձայնության հասնելուն ուղղված քայլերի մասին՝ այն ներկայանցնելով որպես գրեթե դարակազմիկ իրադարձություն:
Ազգային ժողովն անցած շաբաթ քննարկում էր ժամանակավոր միանգամից երեք հանձնաժողովներ ստեղծելու հարցը: Ի վերջո, ձևավորվեց միայն գազային հարցերով հանձնաժողովը: Մինչև հանձնաժողովների շուրջ ստեղծված աժիոտաժը, ոչ իշխանական ուժերը խոստանում էին Ազգային ժողովի քառօրյա նիստում հանդես գալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: Վերջին պահին, նրանք հետ կանգնեցին այդ մտադրությունից: Ինչպես ձևավորված ու չձևավորված հանձնաժողովների, այնպես էլ կառավարությանն անվստահություն […]
Իշխանությունները ոչ միայն ընդառաջ չեն գնում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաներին, այլ ավելի են խստացնում իրենց դիրքորոշումը:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը հասարակության ավելի մեծ շերտեր է ընդգրկում: Անցած շաբաթ այդ պայքարին միացան հանրապետության մի շարք ձեռնարկությունների աշխատակիցներ, բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչներ ևս պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականանցնել:
Անցած շաբաթ հրապարակվեց Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության գործողությունների ծրագիրը, կամ, ինչպես ընդունված է ասել՝ ճանապարհային քարտեզը: Բացառությամբ Հայաստանի կառավարության ու իշխանության տեսակետը ներկայացնող գործիչների, գրեթե բոլորը ահազանգում են, որ բացի քաղաքական վտանգներից, Մաքսային միությանն անդամակցությունը հանգեցնելու է նաև տնտեսական ու սոցիալական բացասական հետևանքների: Կառավարությունը փորձում է փարատել այդ մտահոգությունները և ինչպես միշտ, այդ փորձերը, մեղմ ասած, հաջողությամբ չեն պսակվում: Կառավարության տեսակետը պաշտպանողներից մեկն էլ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն է:
Հայաստանում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններ մենք շատ ցավոտ ենք ընկալում, և, հակառակը՝ հաճախ հանդուրժում ենք այնպիսի երևույթներ, որոնք այլ հասարակություններում ընդվզումներ կառաջացնեին: Հայաստանում կատարվող գործընթացները, բնականաբար, այլ կերպ են գնահատվում ներքին լսարանում և միանգամայն այլ ընկալման են արժանանում աշխարհում:
Զինված ուժերի շփման գծում ներկայումս տիրող իրավիճակի ու բանակին առնչվող հրատապ հարցերի շուրջ է մեր զրույցը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
2014 թվականը Հայաստանում մեկնարկել է ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական բազմաթիվ ակտիվ զարգացումներով: Իհարկե, հասարակության մեծ մասը անհաղորդ է այդ զարգացումներին, քանի որ մինչ իշխանությունն ու ընդդիմությունը բանավիճում են, ասենք, վերջին գազային համաձայնագրերի շուրջ, քաղաքացիները չգիտեն՝ ինչպես վճարել անցած ամիս սպառած գազի աստղաբաշխական գումարները:
2013 թվականը Հայաստանի համար բավական հարուստ էր ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական զարգացումներով: Իսկ ինչպիսի՞ն էր իրադարձություններով հարուստ այս 2013 թվականը Հայաստանի հանրապետության համար:
Ինչպես ամեն տարի, այս օրերին մեր հասարակության քննարկման հիմնական թեման կապված է Ամանորի, առավելապես՝ ամանորյա գնումների հետ: Եթե աշխարհի նորմալ երկրներում ամանորյա տոներից առաջ գրեթե բոլոր ապրանքներն էժանանում են, ապա Հայաստանում տեղի է ունենում հակառակը:
2013 թվականը մոտենում է ավարտին, և, ինչպես ընդունված է, այս օրերին փորձում ենք ամփոփել անցնող տարվա ձեռքբերումներն ու ձախողումները: Հայաստանի դժբախտություններից մեկն այն է, որ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա վերջում արձանագրում ենք, որ ձախողումներն անհամեմատ ավելի շատ են, քան ձեռքբերումները:
Արտաքին քաղաքական զարգացումները Հայաստանում, և, ինչպես ընդունված է ասել, Հայաստանի շուրջ բավական ակտիվ փուլ են մտել: Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց համատեղ հայտարարություն: Դրանից օրեր անց՝ Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի շրջանակներում ստորագրվեցին տասնյակից ավելի փաստաթղթեր:
Օրեր առաջ վերջապես Վիլնյուսում տեղի ունեցավ Եվրամիության Արևելյան գործընկերության այդքան սպասված գագաթաժողովը: Ընդամենը մի քանի ամիս առաջ այդ միջոցառումը համարվում էր Արևելյան գործընկերության ծրագրի գագաթնակետը, քանի որ սպասվում էր, որ ծրագրի անդամ չորս երկրներ կստորագրեն Ասոցացման համաձայնագրերը:
Անցած շաբաթ շարունակվեցին կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաները:
Անցած շաբաթ Ազգային Ժողովում ավարտվեցին 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ինչպես ամեն տարի` պատգամավորներից շատերը կրքոտ ելույթներ ունեցան, հայտարարեցին, որ այս բյուջեն ևս որևէ զարգացում չի ապահովելու, որ դա հասարակության խնդիրների հետ կապ չունեցող փաստաթուղթ է:
Լինելով փոքր երկիր` Հայաստանը որոշակի առանձնահատկություններ ունի: Դրանցից մեկն էլ այն է, որ Հայաստանի բնակչության զգալի հատվածն ապրում է մայրաքաղաքում:
Հյուրը ՀՀՇ խորհրդի նախագահ, ՀՀ նախկին արտգործնախարար, ներկայումս՝ Ազգային Ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն է:
Անցած շաբաթ համացանցում ու լրատվամիջոցներում ամենաակտիվ քննարկվող թեմաներից մեկը վերաբերվում էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մասնակցությամբ տեղի ունեցած մի միջադեպի, երբ վերջինս փրկեց ինքնասպանության փորձ կատարող մի քաղաքացու:
Հայաստանում տեղեկատվական տեխոնոգիաների բնագավառի ներկայի և ապագա հնարավորությունների մասին է մեր զրույցը աշխարհահռչակ ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, ամբողջ աշխարհում հայտնի մի շարք համակարգչային ծրագրերի հեղինակ, հայկական արմատներ ունեցող Դավիթ Յանի հետ:
Հայաստանում արդեն 5 տարի է՝ գործում է Սփյուռքի նախարարությունը, որի գործունեության հետ կապված հակասական գնահատականներ են հնչում ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Այս և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին է մեր զրույցը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:
Հաղորդման յյուրը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն է:
Անկախության, իրական անկախության ու ազատության մասին է մեր զրույցը աշխարհահռչակ երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:
Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցը շարունակում է մնալ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը: Քաղաքական ուժերը շարունակում են քննարկել այդ որոշման դրական և բացասական կողմերը: Այդուհանդերձ, դեռևս վերջնականապես պարզ չէ՝ որ կուսակցություններն են կողմ կամ դեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը:
Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում հայտարարվեց, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը, իսկ հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Այս քայլը, կարելի է ասել, շոկ առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս: Մ
Սեպտեմբերի 1-ը ավանդաբար նշում ենք որպես գիտելիքի օր: Նման օրերին ընդունված է միայն գեղեցիկ խոսքեր ասել կրթության, գիտելիքի կարևորության մասին: