
«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Նիկոլ Փաշինյանն է
Անցած շաբաթ Հայաստանի խորհրդարանն առաջին անգամ ընտրեց Երրորդ Հանրապետության չորրրորդ նախագահին։ Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին Ազգային ժողովի երեք խմբակցություններ, և միայն «Ելք» խմբակցությունը դեմ արտահայտվեց։ Ու մինչ նոր իշխանության ձևավորումն ընթանում է դեռևս առանց անակնկալների, որոշակի խմորումներ են ծավալվում ընդդիմադիր «Ելք» դաշինքում։ Այդ և ներքաղաքական կյանքին վերաբերող այլ հարցերի շուրջ է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի զրույցն Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ։