Հայաստանում պարբերաբար հեղափոխության մասին խոսում են տարբեր ուժեր: Ոմանք հետո, իշխանության գալիս, այլ ճանապարհ են ընտրում: Սակայն Հայաստանում հայտնի է մեկ հեղափոխական կուսակցություն` Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Իհարկե, վերջին 15 տարիներին Դաշնակցությունը հեղափոխական է միայն անունով: Գործնականում Դաշնակցությունն այս ընթացքում հասցրել է լինել և իշխանության մաս, հանդես է եկել չափավոր ընդդիմության, բայց ոչ երբեք՝ հեղափոխական դիրքերից:
Փետրվարյան հեղափոխության, ղարաբաղյան շարժման ու ներկայիս տեղապտույտի մասին է մեր զրույցը Ղարաբաղյան կոմիտեի անդամ Դավիթ Շահնազարյանի հետ:
Բոլոր հեղափոխությունների շարժիչ ուժը երիտասարդներն են: Բայց Հայաստանում, խախտվել է նաև այս օրինաչափությունը: Այսօրվա մեր հյուրն է, երիտասարդ քաղաքական գործիչ, Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով չնայած երիտասարդ տարիքին մշտապես հանդես է եկել հակահեղափոխականի դիրքերից: