ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն այսօր հանրային տրամադրություններում անտարբերություն է տեսնում, որը, ըստ նրա, հաջորդել է 2020 թվականի պատերազմին:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատկան մարմինները ոչինչ չեն արել, որպեսզի պարզեն իր երեխայի ճակատագիրը, որը պատերազմից հետո անհետ կորած է համարվել։
Այսօր խորհրդարանում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին հարց ուղղեցին փետրվարի 5-ին Ադրբեջանի կողմից Արցախում իրականացրած դիվերսիայի վերաբերյալ, սակայն նա հրաժարվեց թեմայի առնչությամբ որևէ հարցի պատասխանել։
«Մեր կյանքը, վստահաբար, բաժանվել է մինչև 2020 թ. և 2020 թվականից այս կողմ: Այն իրողությունը, որում ապրում էինք մինչև 2020 թվականը, այլևս որևէ մեկի համար նույնը չէ,- «Կանայք այս դժվար պատմական փուլում» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ արձանագրելով նաև, որ այս պահին չի նվազել հայրենիքը կորցնելու վտանգը,- Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո հասկանալի էր՝ սա հայրենիքը կորցնելու գործընթացի վերջը չէ»:
Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Կանայք այս դժվար պատմական փուլում» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով «Հնարավո՞ր էր խուսափել պատերազմից» հարցին՝ հիշեցրեց հայտնի արտահայտությունը՝ երբ լռում է դիվանագիտությունը, սկսում են հնչել թնդանոթները:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը չի փոշմանել, որ ընտրել է քաղաքացի մնալու ճանապարհը՝ հակառակ կոմֆորտում տեղավորվելու հնարավորությանը:
ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարց չի քննարկել. Էդուարդ Շարմազանով
Մոսկվայի այլընտրանքն Անկարան է. Էդուարդ Շարմազանով
Վարչապետ չլինեիր, չագուճի պոչն էլ ձեռքդ չէին տա. Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանի
«Փաշինյանին բերել են իշխանության, որպեսզի հանձնի Արցախը։ Քաոսով կհանձնի, գոռալով, թե երգելով կամ հայրենասիրական կոչերով՝ արդեն երկրորդական է սցենարիստների համար։ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը բերվել է իշխանության Արցախը հանձնելու և Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Թուրքիա փոխելու համար»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։
Հանրապետական կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ փաստ է, որ ազգային ընդդիմությունը դեռևս չի հաջողել իր նպատակներում։ Բայց այդ անհաջողությունից հետո կանգնել ու ասել՝ պետք է հուսահատվել, ճիշտ չէ, հուսահատությունը մեղք է։
Արցախի ինքնորոշումը, անկախությունը քննարկման ենթակա չէ, այս ի՞նչ եք ասում. Էդուարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված անվտանգային հարցերը շարունակում են մտահոգիչ մնալ. որևէ դրական հեռանկար չեն ուղեգծում։
Էդուարդ Շարմազանովի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Արցախում հրաժեշտ են տվել թշնամու դիվերսիայի հետևանքով զոհված երեք ոստիկաններին
«Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը պատահական չի համարում, որ Արցախում դիվերսիան տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը:
Կարմրուկի դեմ պատվաստանյութը Խորհրդային Միությունում ներդրվել է 1968 թվականին, 1973 թվականին մտել է օրացույց, և Հայաստանում ունեինք բավականին մեծ ձեռքբերում՝ 2007 թվականից տեղական դեպք չենք արձանագրել, և հպարտանում էինք, որ տեղական մասշտաբով վարակի տարածում չունենք: Բայց, հաշվի առնելով վիրուսի ակտիվացումը, այսօր արդեն ունենք 20 դեպք:
«Էդմոն Մարուքյանն այսօր հանդիսանում է այսօրվա դե ֆակտո իշխանության քաղաքականության կրողն ու այն առաջ տանողը։ Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության 2021 թվականի նախընտրական ծրագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությանը հղում անելուն, ապա, այդ նախընտրական ծրագիրը գրելիս որոշ աշխատանքների ես էլ եմ մասնակցել, և այդ կուսակցական ծրագիրը կարող է Էդմոն Մարուքյանի համար այսօրվա իրավիճակում չտեղավորվել»։
«Իրենց որ լսում ես, իրենք ոչ մի բանում մեղավոր չեն: Դրա համար Մխիթարյան ենք կորցնում, թիմեր ենք կորցնում, վաղն իմ հետևից կընկնեն: Ես ոչ գումարի, ոչ գործի խնդիր չունեմ: Ուզում եմ պայքարել ու զարգացնել հայկական ֆուտբոլը»,- եզրափակեց Եղիշե Մելիքյանը:
Արցախում շրջափակման պայմաններում տեղական բանջարեղնի պահանջարկը բարձրացել է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
«Վիճակը գնալով բարդանալու է, մենք արդեն չենք կարողանում նայել, թե մեր երեխեքը ոնց են մեզ հետ տանջվում, ի՞նչ են ուզում, ինադու այնպես անեն, որ քայլերի դիմենք, գործ սարքեն, պրծնե՞ն մեզանից»,- այսօր Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը:
«Փետրվարի 16-ից մեզ դուրս են հանել շենքից, ամեն անգամ եկել ենք ՊԵԿ, պատասխանել են՝ ուրբաթ գրավոր կպատասխանենք, բայց մինչև էսօր չեն պատասխանել»,- այսօր Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիայի շրջանակներում ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչներից մի տղամարդ:
Պաշտպանության նախարարության նախկին շենքից վտարված քաղաքացիներն այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացնում ՊԵԿ-ի դիմաց և հանդիպում պահանջում կոմիտեի ներկայացուցիչների հետ։
Ազգային Ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մարտի 6-ին ընդունել է Սերգեյ Կոպիրկինին:
Փաշինյանն ասում էր՝ 3 միլիոն վարչապետ, բայց մեզ հանեցին, գցեցին դուրս, փողոցում եմ հայտնվել
«Մենք որոշեցինք՝ 1 ժամ ժամանակ տրամադրենք մեր վերջնական պատասխանի համար, որովհետև որերորդ անգամն է՝ մեզ թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոստում են տալիս պատասխանելու, չեն պատասխանում: Մենք իրենց ժամանակը չունենք, որ երեխեքը, ժողովուրդը գիշեր-ցերեկ վրանում մնան, ամեն օր անպատասխան գանք-գնանք:
«Ես ուզում եմ մի հարց տալ մեր վարչապետին, Եկամուտների կոմիտեի նախագահին, որ էս դռները կոտրելու հրամանը տվեց, մտածե՞ց՝ ինչ է արել: Եթե մենք գնանք իր դռները կոտրենք, մեզ կտանեն քաղմաս, ճի՞շտ է: Բա որ իրենք մեր դռները կոտրեցին. ո՞վ է պատասխան տալու. պետությունը՝ ճի՞շտ է, իսկ ո՞ւր է պետությունը, ինչո՞ւ չի գալիս մեր հարցին պատասխան տա: Մենք ճիշտ կանենք՝ իրենց ամբողջ դռները կոտրենք»,- ՊԵԿ-ի մոտ ակցիայի ժամանակ հայտարարեց ՊՆ նախկին շենքի բնակիչներից Արմինե Մովսիսյանը:
4 ամսական բալիկս մեքենայի մեջ է քնում. ՊՆ նախկին շենքի բնակիչ
Ես չեմ տեսել նման բան, որ վարչապետն իր ազգի հետ սենց վարվի, թուրքի հետ չայ խմի. քաղաքացի