Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների վերադարձի թեմային:
Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողը Նիկոլ Փաշինյանի կարծիքն ուզեց իմանալ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի բնակարանի ձեռքբերման պատմության մասին. 412 հազար դոլար այսօր արժե այն տունը, որը 168 հազար դոլարով գնել է Սուրեն Պապիկյանը:
«Դա այնքան անհեթեթ տեղեկություն է, ո՞նց կարող է նման բան լինել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում նշել է, որ ՀՀ կառավարությունը լրտեսական ծրագրեր է օգտագործել լրագրողներին, այլախոհներին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներին գաղտնալսելու համար:
Լիլիթ Մակունցը, Տրդատ Սարգսյանը, Արայիկ Հարությունյանը ևս բնակարաններ են գնել Պապիկյանին 100 միլիոն զեղչ արած Արսենյանից ընկերության կառուցած շենքում
«Այդ խնդիրների 1 քայլանի լուծում չեմ պատկերացնում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է տեսնում ՀՀ սուվերեն տարածքն ադրբեջանցիների կողմից օկուպացնելու խնդրի լուծումը:
Սկզբում հայտարարեցիք, որ որոշակի առաջընթաց եք տեսնում խաղաղության պայմանագրի քննարկումներում, խոսքն ինչի՞ մասին է, և ի՞նչ հարցի շուրջ կողմերը կոնսենսուսի չեն գալիս, կարո՞ղ եք մանրամասնել: Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Արցախի ներկայացուցիչներին հրավիրում է Բաքու, Հայաստանն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի շուրջ:
«Հայաստանը քանիցս հայտարարել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի արդյունավետության կարևոր բաղադրիչը երաշխավորի ինստիտուտն է. կարո՞ղ եք ասել, թե ինչպիսի կոնսուլտացիաներ են եղել այս հարցի շուրջ, ո՞ւմ եք դիտարկում՝ որպես հնարավոր այդպիսի երաշխավոր, և ի՞նչ դիրքորոշում ունեն այս մասով Ռուսաստանն ու Արևմուտքը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հարցրեց Նիկոլ Փաշինյանին:
«2018թ. ընտրություններում մենք Երևանում ստանձնել ենք պարտավորություններ: Ավելին, ես 2017թ. Երևանի ավագանու ընտրություններում եղել եմ «Ելք» դաշինքի թեկնածու, և մեր նախընտրական ծրագիրն այդ ժամանակվանից ուժի մեջ է, և երբ մենք հաղթել ենք Երևանի քաղաքապետի ընտրություններում, այդ պահից սկսած իրագործում ենք մեր նախընտրական ծրագրերը, խոստումները, այն, ինչ տվել ենք Երևանի բնակիչներին: Կարծում եմ՝ բավականին հաջող ենք կատարում այդ խոստումները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսին ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նշեց, որ երբ 2022թ. ՀԱՊԿ նախագահն այցելել էր Հայաստան, իր հետ զրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից.
Անսպասելի բան է տեղի ունեցել ԼՂ-ում. ինչ է խոսել Փաշինյանը երեկ Պուտինի հետ
Արդյո՞ք Հայաստանի համար ընդունելի է մի փաստաթուղթ, որտեղ կլինի հետևյալ ձևակերպումը՝ ԼՂ հայերի անվտանգություն և իրավունքներ, որը կհամապատասխանի Ադրբեջանի սահմանադրությանը. վերջերս ընդդիմադիր դաշտից տարածվեց մի փաստաթուղթ, որը ըստ տարածողի՝ բանակցվող փաստաթղթերից է:
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հանդիպմանը պատասխանելով հարցին՝ Հայաստանը կանգնա՞ծ է նոր պատերազմի շեմին, որո՞նք են Ադրբեջանին զսպող մեխանիզմները, ասաց, որ լրահոսից տեսնում ենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորիկան և քաղաքականությունը, որն ըստ նրա՝ անընդհատ աճել է 2020թ. պատերազմից առաջ և դրանից հետո:
Ադրբեջանը փորձում է Հայաստանի ստորագրությամբ ԼՂ-ում ցեղասպանություն գործելու մանդատ ստանալ. Նիկոլ Փաշինյան
2022 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը: Այս մասին ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրատվամիջոցների հարցերին. ՈՒՂԻՂ
Հայաստանում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա հանդիպել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Վերջինս ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանի վերջին զարգացումները:
«Ուշադրություն դարձրեք՝ երեկ Ալիևի օգնական Հաջիևն ասաց՝ իրենց ասել են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, և իրենց համար հասկանալի չէ, թե դրանից հետո ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը պնդում, որ ստորագրվելիք պայմանագրի միջև դրույթներ պետք է լինեն Արցախի վերաբերյալ»։
Արցախը հիշում է իր անկախության համար մարտիրոսված տղաներին
Մարտակերտում զոհված ըմբշամարտիկների հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել
Շրջափակման պայմաններում արցախցին շարունակում է իր այգին մշակել ու անասնապահությամբ զբաղվել
Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Վանատուր թաղամասի տներից մեկում կեսգիշերին պարեկների մասնակցությամբ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել:
Տարին մեկ կահույք են փոխում, ծախսեր են անում, սրա վերահսկողությունն ո՞ւմ վրա է. Խաչատուր Սուքիասյան
«Երբ ուսումնասիրում եմ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի տնտեսության կառուցվածքը, համախառն ներքին արդյունքը, հետաքրքիր դինամիկա եմ տեսնում։ Օրինակ, 2016 թվականից երբ նայում եմ այս երեք երկրների ՀՆԱ-ին, և նայում ենք 2022 թվականին, ապա բավականին փոփոխություն կա։ Բայց այդտեղ ոչ մի վերլուծություն չկա, սա էկոնոմիկայի նախարարության գործն է, ես չեմ նստելու դա անեմ»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը և ընդգծեց վերլուծություններ անելու անհրաժեշտությունը։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձավ շրջանառվող տեղեկություններին, որ պատրաստվում է թողնել պաշտոնը։
Նախորդ տարի ՌԴ-ից, Բելառուսից և Ուկրաինայից ՀՀ-ում գտնվել է 113753 մարդ
Երբեք իդեալական չի լինելու, որովհետև կյանքը շատ արագ է զարգանում. Վլադիմիր Վարդանյան
Արսեն Թորոսյանը կզրկվի՞ անձեռնմխելիությունից. նախարարը տեղեկություններ չունի՝ նախաքննական գաղտնիք է
«Երբ փորման աշխատանքներ են լինում, այդպես թողնում, գնում են՝ հիմնականում ՀԷՑ-ի կողմից: Մենք պատրաստ ենք օգնել: Երեկ Շենգավիթ վարչական շրջանում էի, մի քանի կիլոմետր քայլել եմ, բավական խնդիրներ եմ տեսել: Որ քայլում եք՝ քայլելու հետ միասին, կարծում եմ, կարելի է այդ խնդիրները նկատել, տեղում վերացնել: Մայթը սարքել են, քաղաքացին գալիս ու ծաղկամանի է հանդիպում: Այդ խնդիրների լուծման համար գործիքներ կան տրված: Տեսնում ենք փորված տրանշե, ու 3-4 օր է՝ չեն աշխատում: Տենց չի լինում, էլի»։
«Երևանտրանս» ՓԲԸ տարածքում ավտոբուսների լվացման կայանի վերափոխման և տարածքի բարեփոխման աշխատանքների համար կազմված նախահաշիվները պատրաստ են, պայմանագրերը կնքման փուլում են: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեցին շինարարության և բարեկարգման վարչությունից:
Երկրին այդքան էլ հետաքրքիր չէ, մենք ՄԻՊ ունենք, թե՝ ոչ. Գեղամ Նազարյան