Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ մեր առևտուրը 16.8 միլիարդ դոլար է, ԵՄ-ի հետ՝ 2.3 միլիարդ դոլար. Ի՞նչ Եվրոպա, ճշտեք՝ ձեզ այնտեղ սպասո՞ւմ են. Դավիթ Անանյան

Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց՝ 63, դեմ՝ 7 պատգամավոր։

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին, իսկ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց այդ  քվեարկությանը։

Նշենք, որ օրենքի վերջնական տարբերակը, որը հավանության է արժանացել Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում, սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետությունը` արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր՝ հայտարարում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»:

Որքանո՞վ Հայաստանը կդառնա բարեկեցիկ երկիր և ինչպե՞ս կաճի Հայաստանի տնտեսությունը, 168TVի եթերում փորձեցինք պարզել «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանից։

Կարդացեք նաև

«Դա ԵՄ անդամակցության գործընթաց չէ, դա ոչինչ է, իսկ ճշտե՞լ եք՝ Եվրոպայում Հայաստանին սպասո՞ւմ են։ Ես ասելիք չունեմ, սա ընդամենը նախագիծ է, որով ընդամենն առօրյա օրակարգ են լցնում»,- ասաց Դավիթ Անանյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարին, որի մասին ընդամենը կենացների մակարդակում խոսվեց նախագիծը ներկայացնող Արտակ Զեյնալյանի կողմից, ապա Դավիթ Անանյանը, ի հեճուկս կենացների և իղձերի, առաջարկեց հարցին պատասխանելուց առաջ հաշվի նստել պարզ վիճակագրության հետ։

«2024 թվականին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 30 միլիարդ դոլար, որից 12 միլիարդ 400 միլիոնը կամ ընդհանուրի 41 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, 12.7 տոկոսը՝ ԵԱՏՄ-ին, ամբողջ Եվրոպային բաժին է ընկել Հայաստանի առևտրաշրջանառության ընդամենը 2.3 միլիարդ դոլար։ Առաջարկում եմ վերցնել մի թուղթ, բաժանել երկու մասի, առաջին հատվածում գրել Ռուսաստան, Չինաստան, Իրան, որոնց հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմում է 16.8 միլիարդ դոլար, մյուս մասում գրենք ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Եվրոպա, որին բաժին է հասնում 16.8 միլիարդից 5 անգամ պակաս թիվ»,- վիճակագրությունը ներկայացրեց Անանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս