
Ադրբեջանցիները եկել, ստեղ ֆռֆռում են, մենք էլ «պախատ» ենք անում. եթե մենք մի քիչ էլ նապաստակի պես գլուխներս կախենք թշնամու դեմ, կործանվելու ենք վերջնականապես. ՔԱՂԱՔՆ Է ԽՈՍՈՒՄ
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
- 2018թ.-ին մասնակցեցինք, ուզեցինք, որ լավ լինի, բայց դեպի վատը գնաց, չենք ուզում էլ՝ ինքը լինի:
- Ի սկզբանե դեմ եմ եղել Նիկոլին, քանի որ նա ի վիճակի չէր, ու պրակտիկան էլ ցույց տվեց, որ ի վիճակի չէ երկիրը ղեկավարել: Դրա համար մտավոր կարողություններ չունի:
- Խաբեցին մեզ սրանք: ՔՊ-ում բոլորը, վերևից ներքև, հայրենավաճառ, հողատու, դավաճան անձնավորություններ են:
- Մենք ունենք ոչնչացված բանակ, կորսված Արցախ, մի քանի անգամ մեծացած Եռաբլուր, Հայաստանից կորսված տարածքներ, ու եթե էս ամենը շարունակվի, ցավոք, էլի կունենանք: Սոցիալական խնդիրների մասին էլ չեմ խոսում:
- Լավ բան չկա հիմա, ապեր: Ադրբեջանցիները եկել, ստեղ ֆռֆռում են, մենք էլ «պախատ» ենք անում:
- Ինչ ասել է, սուտ է ասել: Իր ասածներից ոչ մեկը չկատարեց: Բա երկրի ղեկավարն իրավունք ունի՞ սուտասան լինի: Մարդիկ խաղաղությունը պաշտպանում էին: Սերժի ժամանակ 4 օրվա կռվով էնպես արեցին, որ թուրքը աղերսեց՝ կռիվը կանգնեցրեք: Հիմա ամեն օր ասում է՝ հես ա թուրքը կհարձակվի:
- 70 տարեկան թոշակառու եմ, աշխատում եմ, որ ապրեմ: 30 000 թոշակ է տալիս, մտածում է՝ մեծ բան է: 30 000-ն իրենք իսկի մի ժամ չէին օգտագործի:
- Ախր դա չվարչապետ է. ինքն ուղղակի հայ չէ, հայ ազգի թշնամին է: Ինչ վիճակում էր Հայաստանն իրենից առաջ, ու ինչ ունենք հիմա, սար ու ձորի տարբերություն է:
- Ժողովուրդը պետք է միահամուռ ձևով դուրս գա սրանց դեմ, որովհետև եթե մենք մի քիչ էլ նապաստակի պես գլուխներս կախենք թշնամու դեմ, կործանվելու ենք վերջնականապես:
- Էս ղեկավարություն չէ. ժողովուրդ ջան, մեղք եք, հելեք, ոտքի կանգնեք, սրանց հանեք:
- Ափսոս էր մեր երկիրը, ուղղակի ափսո՛ս:
- Մենք մեր առօրյա կյանքով ապրում ենք, բայց մեր ինքնությունն են վտանգում, քանի ուշ չէ, քայլեր պետք է ձեռնարկել: Ո՛չ գրագետ խոսք ունի, ո՛չ վարվելակերպ: Անգամ չեմ ուզում նրան լսել: Երկրի կառավարչի կերպար չէ:
- Կոմիկ է, ձվածեղ է անում, հեծանիվ քշում. Դա ղեկավարի ձև է՞: Մի՞թե չի հասկանում, որ իր հոժար կամքով պիտի ասի՝ ժողովուրդ ջան, լավ եմ արել թե վատ, ես դուրս եմ գալիս իմ պաշտոնից:
- Ասեց՝ խելոք նստեք տեղներդ, նստեցինք, Արցախը տվեց, հիմա էլ էլի ասում է, որ մյուս գործողություններն անի:
- Ժողովուրդը պետք է մեր պետականությունը պաշտի, ինչպես նոր ծնված զավակին:
Մանրամասները՝ տեսանյութում: