![](/banners/BeFunky-design.jpg)
Ամեն մի թափթփուկի մի՛ լսեք, ժողովո՛ւրդ, խաբում են ձեզ. սրանք ուզում են ձեզ արցախցիների նման հանեն ձեր տներից, գցեն դռնեդուռ, որ իրենք թուրքերի հետ վայելեն. Բագրատյան
«Ժողովուրդ ջան, լսեք, ձեր ցավը տանեմ։ Չնայած Արևմուտք-Ռուսաստան առճակատմանը՝ Ուկրաինայում պատերազմին, ՌԴ տնտեսությունն աճել է 4.1%-ով, եկամուտները՝ 8%-ով։ Ռուսաստանում կարդիոասպիրինն արժե 100 դրամ, երբ այստեղ 1000 դրամ է։ Ռուսաստանում 1 քմ բնակտարածքը 30%-ով ավելի էժան է, քան Հայաստանում. իհարկե, խոսքը բուն Մոսկվայի կենտրոնի գների մասին չէ։ Ամեն մի թափթփուկի մի՛ լսեք, ժողովուրդ, խաբում են ձեզ։ Եվրոպայի տնտեսությունը չի աճում, Եվրոպան ճահիճ է դառնում։ Եվրոյին չանցած երկրներում, օրինակ՝ Լեհաստանում, տնտեսությունն աճում է։ Եվրոպան հիմարաբար հրաժարվեց ռուսական էներգակիրներից, բայց Ռուսաստանը ճարը գտավ, ծախում է։ Ազատ առևտրի ռեժիմից Ռուսաստանն ու Չինաստանն ավելի լավ են օգտվում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համանախագահ, դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը։
Վերջինս նկատեց՝ ինքը չի արդարացնում ռուս-ուկրաինական պատերազմը․ ժողովուրդները տուժում են, բայց ո՞ւմ ընտրեց Ուկրաինայի ժողովուրդը, ո՞վ բերեց այդ պատերազմը, Զելենսկիի նման արկածախնդիրը»:
«Զգուշացնում եմ, ժողովուրդ, Ռուսաստանի տնտեսության փլվելու մասին խոսակցությունները սուտ են։ Սրանք ուզում են ձեզ արցախցիների նման հանեն ձեր տներից, գցեն դռնեդուռ, որ իրենք թուրքերի հետ վայելեն»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: