
«Ո՛չ ՔՊ-ն է հավերժ, ո՛չ Փաշինյանը. պատմությունն իրենց կդատի». Ռուբեն Մալայան
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում գեղագիր, ՀԱՀ դասախոս Ռուբեն Մալայանն անդրադարձել է իշխանությունների այն հայտարարություններին, թե նախկինում Արցախն իրենց հայրենիքը համարելով՝ սխալվել են:
«Պատմությունն իրենց կդատի: Ո՛չ ՔՊ-ն է անվերջ ու ընդմիշտ, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը, կգա մի օր, ու ամեն ինչ իր տեղը կընկնի: Պատմությունն իրենց կդատի, և շատ լավ գիտենք՝ որտեղ է իրենց տեղը լինելու պատմության էջերի մեջ: Նման ճգնաժամ ոչ ոք երբեք չի կարողացել ստեղծել մեզ համար, սա մեր եփած ճաշն է, որովհետև իրենք էլ են մեր ազգի ներկայացուցիչներ, չնայած՝ ես չէի զարմանա, եթե ԴՆԹ թեստ անեին, ու պարզվեր, որ հայի գեն նրանց մոտ շատ քիչ կա: Բայց դարձյալ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»,- ընդգծել է Ռուբեն Մալայանը:
Նա շեշտեց՝ բոլորս նույն նավակի մեջ ենք, ու ճակատագիրը բոլորինս է լինելու. «Սա շղթա է, մենք բոլորս շղթա ենք, իսկ շղթան երբ գցում ես ջրի մեջ, ամբողջովին է սուզվում, չկա մի մաս, որը մնում է ջրի մակերեսին: Մենք այդ շղթան ենք, ու այդ գիտակցումը պետք է ինչ-որ մի պահից զարթնի, որ բոլորս նույն նավակի մեջ ենք ու բոլորս պետք է մտածենք ու մտահոգվենք, թե այդ նավակն ինչքան արագ է ջուր հավաքում, որովհետև այնպիսի տպավորություն է, որ այն ջուր է հավաքում, դու գիտես՝ նավը խորտակվելու է: Մենք հասկացել ենք՝ որտեղից է ջրի արտահոսքը, բայց չգիտենք՝ ինչ անել: Ես շատ կուզեի, որ խելացի մարդիկ հիմա լուրջ մտածեին տարբեր քաղաքական լուծումների մասին: Ես քաղաքագետ չեմ, ես մտածող մարդ եմ ու տեսնում եմ, որ եթե մի բան չի աշխատում, փորձել նորից նույն մեթոդը կիրառել, բերելու է նույն իրավիճակին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում