![](/banners/BeFunky-design.jpg)
Մոսկվայում որոշ շրջանակներ Նիկոլի հանդեպ կփորձեն իրացնել «вернись-я всё прощу» մոտեցումը. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Հարց 1
«Ի՞նչ կարելի է ակնկալել Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների վերականգնմանն ուղղված զարգացումներից»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Բարդ և բազմաշերտ հարց է, որի շուրջ կարելի է մի քանի վերլուծական գրել։ Եթե այս հարցուպատասխանի ձևաչափում փորձեմ անդրադառնալ, ապա սխեմատիկ երեք մակարդակ կտարբերակեմ։
Առաջինը գլոբալն է. ակնհայտ է, որ երկու գերտերությունների միջև շփումների վերականգնումը՝ ընդհանրապես, և ուկրաինական ճգնաժամի լարվածության թուլացումը՝ մասնավորապես, կթեթևացնեն թեժ գեոպոլիտիկ մթնոլորտը, որի քայքայիչ ազդեցությունը զգացվում է նաև Հարավային Կովկասում։
Երկրորդը ռեգիոնալ մակարդակն է, որտեղ կթուլանա երկու լարի վրա խաղացող Թուրքիայի կարևորության գործոնը, իսկ Ռուսաստանը կարող է շունչ քաշել և ուկրաինական պատերազմի ընթացքում Հարավային Կովկասի տեղաշարժերի ռևիզիա իրականացնել։
Երրորդը ներհայաստանյան մակարդակն է, որտեղ գեոպոլիտիկ սխալ դրույք կատարած իշխանախումբը կարող է վերջնականապես զրկվել իր ամերիկյան հովանավորներից, մնալ եվրոպացիների նույնիսկ ֆորմալ ֆոկուսից դուրս և վերարտադրվելու համար իր կատաղի պայքարում էլ ավելի հենվել բացառապես թուրքական ազդրի վրա։
Չեմ բացառում նաև, որ Մոսկվայում որոշ շրջանակներ Նիկոլի հանդեպ կփորձեն իրացնել «вернись – я всё прощу» մոտեցումը։ Սակայն բոլոր դեպքերում Հայաստանի ազգային ուժերը վերջին 7 տարիների ընթացքում ամենաբարենպաստ միջավայրը կարող են ունենալ՝ Փաշինյանից վերջնականապես ազատվելու համար։
Այս ամենով հանդերձ՝ կա մեկ խնդիր, որը միավորում է այս երեք մակարդակները. դա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պահպանելու շանսն է, ինչը ճիշտ աշխատանքի դեպքում կարող է դառնալ Ռուսաստան-Նահանգներ վերականգնվող քաղաքական օրակարգի մաս։ Անշուշտ, դա կյանքի կոչվելու շանս չունի, քանի դեռ Հայաստանը ներկայացված է Նիկոլով»։
Մանրամասները՝ տեսանյութում: