Բաժիններ՝

«Ռեալում» կարող են վերընտրել նախագահին

Հանգամանքները կարող են այնպես դասավորվել, որ Մադրիդում կայանան նախագահի նոր ընտրություններ:

Ինչպես հաղորդում է AS-ը, չորեքշաբթի դատարանում կքննվի հայցն ընդդեմ մադրիդյան «Ռեալի»:

Համաձայն նոր կանոնների՝ «Ռեալի» նախագահի պաշտոնում առաջադրվել կարող է միայն այն մարդը, ով 10-20 տարի եղել է ակումբի անդամ, իսկ «Ռեալի» բյուջեն 15 տոկոսով կազմված է նրա անձնական գումարներից:

2013թ. տվյալ կանոնների պատճառով Վիսենտե Բոլդուան, Էուխենիո Մարտինեսը և Բորխա Մարտինես-Դարեդոն չկարողացան մրցակցության մեջ մտնել Ֆլորենտինո Պերեսի հետ: Բոլդուան հանդես կգա դատարանում՝ որպես վկա:

Հայցվորները ցանկանում են բողոքարկել այդ փոփոխությունները: Եթե դատարանը որոշում կայացնի նրանց օգտին, ապա «Ռեալում» անպայման պետք է նշանակվեն նախագահի նոր ընտրություններ: Ընդ որում, ընտրությունները կկայանան՝ ըստ հին կանոնների:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս