Բաժիններ՝

«Ռոնալդուն չի պահանջել ընտրություն կատարել իր և Բենիտեսի միջև». Ֆլորենտինո Պերես

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բացատրություն է տվել ակումբում տիրող իրավիճակի մասին:

«Սկսած հունվարից, թիմն աստիճանաբար թուլանում էր: Մենք ընտրեցինք Բենիտեսին` պրոբլեմները լուծելու համար: Բայց հնարավոր չէ ամեն ինչ ուղղել մեկ երեկոյի ընթացքում:

Տնօրենների խորհրդի անդամներից ոչ ոք Բենիտեսի հեռացման մասին հարց չի բարձրացրել: Մենք վստահում ենք մարզչին և պետք է թույլ տանք նրան աշխատել:

Թիմի ավագներից ոչ ոք չի խնդրել փոխել մարզչին: Կրիշտիանուն չի խնդրել այդ մասին: Կրիշտիանուն չի ասել՝ ընտրություն կատարել իր և Բենիտեսի միջև:

Ոմանք մտածում են, որ առանց ինձ «Ռեալին» ավելի լավ կլինի: Ես համաձայն չեմ դրա հետ: Ինձ տհաճություն են պատճառում շատ արտահայտություններ, բայց հատկապես տհաճություն է պատճառում այնպիսի սուտը, ըստ որի՝ ես իբր բանակցություններ եմ վարել Ռոնալդուի վաճառքի վերաբերյալ:

Ինչ-որ մեկը կշարունակի կարծել, որ տնօրենների խորհուրդը կամ խաղացողները չեն ցանկանում Բենիտեսին տեսնել «Ռեալի» մարզչի պաշտոնում: Բայց ես հայտարարում եմ, որ դա սուտ է»,- ասել է Պերեսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս