
«Ես կստիպեմ Կլիչկոյին ռինգում նմանվել ապուշի, իսկ հետո նոկաուտի կենթարկեմ». Թայսոն Ֆյուրի

Վլադիմիր Կլիչկոյի ապագա մրցակից Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ նոկաուտի կենթարկի ուկրաինացի բռնցքամարտիկին:
«Չեմ պատրաստվում բացահայտել մենամարտի իմ պլանը, բայց կասեմ, որ ես կստիպեմ նրան երեխայի նմանվել. մարտն ինձ համար շատ թեթև կլինի: Ես կստիպեմ նրան նմանվել ապուշի, կծաղրեմ 60 հազար երկրպագուների առջև, իսկ հետո նոկաուտի կենթարկեմ:
Հաղթել այս մենամարտը՝ միշտ նույն ձևով բռնցքամարտելով, հանրավոր չէ: Ես պատրաստվում եմ հաղթել անընդհատ ինչ-որ բան փոխելով և նրան շանս չտալով մտնել իր ռիթմի մեջ: Տակտիկայի անընդհատ փոփոխություն. սա է լինելու հիմնականն այս մարտում, և հենց դա էլ ես պատրաստվում եմ անել»,- ասել է Ֆյուրին:
Կլիչկո-Ֆյուրի մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, Դյուսելդորֆում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը