Բաժիններ՝

«Ռեալ Սոլթ Լեյքը» լրջորեն հետաքրքրված է Յուրա Մովսիսյանով

ՄԼՍ-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի մենեջեր Կրեյգ Վեյբելը հայտնում է, որ ամերիկյան ակումբը լրջորեն հետաքրքրվում է Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով։

«Հավանական է, որ «Սպարտակում» ցանկանան այդ տրանսֆերի իրականացումը։ Բանակցություններ վարվում են, և դրանք ինչ-որ կերպ պետք է ավարտվեն։ Մենք չենք հրաժարվի նման ուժեղ հարձակվողից, սակայն նա դեռ գործող պայմանագիր ունի»,- Վեյբելի խոսքը մեջբերում է «Trove»-ը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մամուլը քննարկում էր, որ Մովսիսյանը հնարավոր է և ցանկություն ունի վերադառնել Միացյալ Նահանգներ:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Մովսիսյանը կարող է հայտնվել «Քուինս Պարկ Ռեյնջերսում»

Ռուսական Вести.ру-ն տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է կարիերան շարունակել Անգլիայում:

28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Քուինս Պարկ Ռեյնջերսը»: Մամուլը գրում էր, որ Մովսիսյանը կարող էր կարիերան շարունակել «Ռեալ Սոլթ-Լեյքում», որտեղից ժամանակին տեղափոխվել է Եվրոպա, սակայն առաջացել է Անգլիա տեղափոխվելու տարբերակը:

Անգլիական մամուլը գրում է, որ «Քուինս Պարկ Ռեյնջերսը» ցանկանում է գնել Մովսիսյանին՝ որպես Չարլի Օստինի փոխարինող: Ըստ աղբյուրի՝ տեղափոխությունը նախատեսված է ձմեռվա համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս