Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը

ՔՊ-ական Արփինե Դավոյանի համար 2025 թվականը բարեբեր է եղել․ նա իր հայտարարագրում արդեն նշել է անշարժ գույքի ձեռքբերման մասին։

Թեև, ընդհանուր առմամբ, եթե Դավոյանի մասին ենք գրում, պետք է նշենք, որ 2018 թվականն է բեկումնային եղել ՔՊ-ականի համար․ եթե մինչև հայտնի թավշյա իրողությունները՝ մանկավարժ-հոգեբանի կրթություն ստացած Արփինե Դավոյանը մի քանի տարի աշխատել է՝ որպես ավագ դպրոցի հոգեբան, ապա՝ հաշվապահի օգնական և հաշվապահ, իսկ 2017-2018թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության գործավար, ապա 2018 թվականից արդեն՝ նա թավշյա իշխանության առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի օգնականի դերն էր ստանձնել, ապա համալրել պատգամավորների շարքը։

Իսկ հիմա 2025 թվականի նրա ձեռքբերումների մասին առավել մանրամասն, 2026 թվականի հունիսի 2-ին կուսակցական Դավոյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը, որում մասնավորապես նշել է՝ 2025 թվականի օգոստոսին մայրաքաղաքում գնած և միանձնյա տնօրինվող անհատական բնակելի տան, 2021 թվականին ձեռք բերած 2011 թվականի արտադրության Հյունդայի մակնիշի մեքենայի մասին։

Նշենք, որ դեռ 2023 թվականին ներկայացրած 2022 թվականի հայտարարագրում պատգամավոր Դավոյանը հիփոթեքի առարկա բաժնում մատնանշել էր անշարժ գույքի մասին։

Կարդացեք նաև

Արփի Դավոյանի մի քանի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին աճել են՝ տարեսկզբի 0           դրամի փոխարեն՝ տարեվերջին կազմելով 4,238,972.8 2 դրամ, տարեսկզբի՝ 1,210,066.5 դրամի փոխարեն՝ տարեվերջին կազմելով 3,586,659.1 3.դրամ և տարեսկզբի 1,210,066.5 դրամի փոխարեն՝ 3,586,659.1 դրամ։

Տարվա ընթացքում նա հայտարարագրել է մինչև 200 հազար դրամի չափով կանխիկ միջոցներ։

ՔՊ-ականի՝ հաշվետու տարվա՝ 14,766,081.8 դրամ եկամուտը գոյացել է ԱԺ-ից՝ որպես աշխատավարձ և կամ դրան հավասարեցված այլ վճարումներ ստացված 10,446,109 դրամից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած 4,238,972.8 դրամ միանվագ վճարումներից և ՆԳՆ կրթահամալիրից ստացած 81,000 դրամ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտից։

Արփինե Դավոյանը 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկի մայր գումարի չափ է նշել 3,000,000 դրամը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930