
Ռամոսը կբացակայի մի քանի շաբաթ

Իսպանական մարզական մամուլը գրում է, որ Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտավորապես մեկ ամիս:
Ռամոսը հրաժարվել է վիրահատվել, այդ իսկ պատճառով վիրահատությունը կփոխարինվի վերականգնողական կուրսով: Վերջին հանդիպումները պաշտպանն անցկացրել է ցավազրկող ներարկումներով։
Ռամոսը համաձայնել էր վիրահատվել Էլ Կլասիկոյից հետո, սակայն հիմա փոխել է որոշումը:
Սիրարփի Աղաբաբյան