
Կամ Կլիչկոն կտա այն ձեռնոցները, որոնք ես ուզում եմ, կամ մենամարտը չի կայանա. Թայսոն Ֆյուրի

Բրիտանացի գերծանր քաշային Թայսոն Ֆյուրին սպառնում է հրաժարվել ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտից:
«Կլիչկոն առանց այդ էլ շահել է բոլոր առավելությունները, իսկ ինձ պետք են ձեռնոցներ, որոնցում ես չեմ կոտրի ձեռքերս: Այն բանից հետո, երբ նրան նոկաուտի կենթարկեմ, ես շարունակելու եմ կարիերաս, ուստի ձեռքերս ինձ պետք են գալու այն բանի համար, որպեսզի ջարդեն ուրիշ բռնցքամարտիկների:
Ինձ ուղղակի պետք են նորմալ ձեռնոցներ: Կամ նա համաձայնում է ինձ տալ ձեռնոցներ, որոնք ես ուզում եմ, կամ մենամարտը չի կայանա: Միակ այլընտրանքը` մենամարտ բաց բռունցքներով»,- ասել է Ֆյուրին:
Կլիչկո-Ֆյուրի մենամարտը պետք է տեղի ունենա նոյեմբերի 28-ին, Դյուսելդորֆում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը