Բաժիններ՝

Սպորտի նախարարը՝ «ֆուտբոլային դավաճանության» մասին

Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց մեկնաբանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, որ Ալբանիայի հետ խաղում տեղի է ունեցել դավաճանություն, ինչի արդյունքում է ՀՀ հավաքականը խոշոր՝ 0:3 հաշվով, զիջեց Ալբանիային:

«Ոչինչ չեմ կարող ասել, ընթացքում է, զարգացումների մասին կիմանաք»,- ասաց նախարարը:

Վինդսերֆինգի ֆեդերացիային հաջորդ տարվա բյուջեով 50 մլն դրամի հատկացումը Գ.Ղազարյանը բնական համարեց՝ աշխարհում սպորտային ուղղությունների զարգացմանը համընթաց: 168.am-ի դիտարկմանը` Ռոբերտ Քոչարյանի հետ դա կապ չունի՞, նախարարը հորդորեց. «Մի խառնեք ոչ մի ուրիշ հարցերի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30