
«Չեմ կարող խոսք տալ, որ «Լիվերպուլը» տեղ կգրավի Չեմպիոնների լիգայի գոտում». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը լրագրողներին պատմել է իր թիմի պլանների մասին:
«Հիմա ինձ հաճախ են հարցնում՝ արդյո՞ք «Լիվերպուլը» կարող է հասնել գագաթին: Ես չեմ մտածում այդ մասին: Ես հիմա նույնիսկ չեմ կարող խոսք տալ, որ մենք տեղ կգրավենք Չեմպիոնների լիգայի գոտում: Դա շատ ծանր է: Իմ նպատակն է՝ հաղթել հաջորդ խաղը «Բորդոյին», դրանից հետո հաղթել «Սոունսիին»:
Ընդամենը 2 շաբաթ առաջ մենք պարտվեցինք «Քրիսթալ Փելեսին», չեմ կարող ասել, որ թիմը լավ տեսք ուներ, բայց, եթե ուզում եք, ապա կարող եք այդպես գրել:
Ռոջե՞րսը: Նրան չեն հեռացրել մթնոլորտի կամ ինչ-որ հատուկ պրոբլեմի պատճառով, քանի որ նա գերազանց մարզիչ է: Ակումբի ղեկավարներն ուղղակի որոշել են, որ պետք է ինչ-որ բան փոխել»,- ասել է Կլոպը:
ԱՊԼ-ի 13 տուրերից հետո «Լիվերպուլը» գրավում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը