
Ալվեսը Կլասիկոների ռեկորդ է սահմանել

Sport.es-ը հայտնում է, որ կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսն իսպանական Լա լիգայի բոլոր ֆուտբոլիստներից շատ է հաղթանակ տարել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ:
Իր կարիերայի ընթացքում բրազիլացին «սերուցքայիններին» հաղթել է 22 անգամ՝ 14 անգամ՝ «Բարսելոնայի», և 8 անգամ՝ «Սևիլիայի» կազմում։ Վերջին հանդիպումը դարձավ 9-րդը, որ Ալվեսը հաղթել է «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ վերջին խաղում «Բարսելոնան» 4 անպատասխան գնդակ էր ուղարկել «Ռեալ Մադրիդի» դարպասը։
Սիրարփի Աղաբաբյան