Բաժիններ՝

«Սպարտակը» Թուրքիայում հավաքներ չի անցկացնի

Մոսկովյան «Սպարտակի» պաշտոնական կայքը հայտնում է, որ առաջիկա ձմռանը որևէ ուսումնամարզական հավաք չի անցկացնելու Թուրքիայում:

«Ձմեռային դադարի ժամանակ «Սպարտակը» ծրագրել էր 7 հավաք անցկացնել Թուրքիայի տարածքում: Այս հավաքներից երեք հավաք անցկացնելու էր «Սպարտակ-2»-ը, երեքը՝ փոխարինողների թիմը, մեկը՝ գլխավոր թիմը:

Որոշում է կայացվել չեղյալ համարել այդ հավաքները: «Սպարտակի» ղեկավարությունն այլընտրանքային տարբերակներ է փնտրում, որ ակումբի բոլոր թիմերը կարողանան ինչպես հարկն է պատրաստվել մրցաշրջանի գարնանային հատվածին»,- ասված է պաշտոնական հայտարարությունում:

Նման որոշման պատճառ է դարձել քաղաքական լարված վիճակը: Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմական ուժերը Թուրքիայի և Սիրիայի սահմանին մոտ կործանել են ռուսական «Су-24» օդանավ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30