
Կրիշտիանուն չի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և կավարտի կարիերան «Ռեալում». Ռոնալդուի գործակալ

Ժորժե Մենդեշը հերքել է լուրերն այն մասին, որ հնարավոր է՝ պորտուգալացին հեռանա Թագավորական ակումբից:
«Տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթե՞դ»: Դա հնարավոր չէ: Ռոնալդուն կավարտի կարիերան «Ռեալում»»,- ասել է Մենդեշը ֆրանսիական ալիքով հեռարձակվող ֆուտբոլային շոուի եթերում:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կիրակի հայտարարել էր, որ մանկունյանցիները հետևում են Ռոնալդուին և հետաքրքրված են նրա ձեռքբերումով:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը երկուշաբթի հաղորդել է, որ երբեք բանակցություններ չի վարել Կրիշտիանու Ռոնալդուի վաճառքի վերաբերյալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը