Պերեսը հրապարակել է Բենիտեսի մասին որոշումը
«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակումբի տնօրենների խորհրդի հերթական նիստից հետո մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ խոսել է մադրիդյան ակումբի ներկայիս նախագահ Ռաֆայել Բենիտեսի ապագայի մասին: Պերեսը նշել է, որ Բենիտեսը վայելում է իր և տնօրենների խորհրդի անդամների վստահությունը:
«Մենք ենք ընտրել Բենիտեսին և պետք է նրան ժամանակ տանք։ Ռաֆան լիակատար ազատություն ունի որոշումների կայացման հարցում, իսկ մենք պատրաստ ենք ամեն ինչով աջակցել նրան։ Մենք հիանալի թիմ ունենք, որը կազմված է մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներից։
Շատ լավ հասկանում եմ, որ մարդիկ զայրացած են շաբաթ օրը տեղի ունեցած խաղից հետո, սակայն հիմա միակ բանը, որ նրանք կարող են անել, ակումբին ու ֆուտբոլիստներին աջակցելն է: Դա լավ խթան կլինի նման իրավիճակից դուրս գալու համար։
Ինչ վերաբերում է վերջին խաղին, ապա նման բաներ ֆուտբոլում պատահում են, մի շարք ֆուտբոլիստներ առաջին անգամ էին դաշտ դուրս գալիս վնասվածքներից հետո, իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլիստների ցուցաբերած մոտեցմանը, ապա այդ առումով խնդիրներ չեն տեսնում։
Այն, որ իմ դեմ պայքար է սկսվել, միայն լրագրողների պատկերացումների արդյունքն է:
Տնօրենների խորհրդի նիստի ժամանակ ոչ մի մասնակցի կողմից չի բարձրացվել Ռաֆայել Բենիտեսի հեռացման հարցը»,- նշել է Ֆլորենտինո Պերեսը։
Սիրարփի Աղաբաբյան