Բաժիններ՝

«Հավատում եմ, որ մեզ կհաջողվի դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի զագրեբյան «Դինամոյի» հետ անցկացրած խաղը (3:0):

«Մենք ցուցադրեցինք արագ և որակյալ խաղը. այնպիսին, ինչպիսին ուզում էինք: Մեր հավաքվածությունը և փոխանցումներով խաղը մրցակցի համար պրոբլեմներ առաջացրեց: Երբ մենք բացեցինք հաշիվը, միանգամից վտանգավոր պահերը սկսվեցին: Կարևոր էր, որ առաջինը գոլ խփեինք, չէ՞ որ մենք վտանգավոր էինք հարձակվում: Ընդհանուր առմամբ մենք լավ էինք հսկում խաղը:

Փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը պահպանելու համար մեզ պետք էր հաղթել այս խաղը և հույս ունենալ, որ զուգահեռ խաղում «Բավարիան» նույնպես կհաղթի: Մյունհենցիները մեզ շանս տվեցին, բայց ինչքանով է այն մեծ, ես չգիտեմ: Բայց ես հավատում եմ, որ մեզ կհաջողվի դուրս գալ փլեյ-օֆֆ:
Ինչու չփոխեցի Սանչեսի՞ն: Նա հոգնում է հանգստանալուց»,- նշել է Արսեն Վենգերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս