
«Ես չեմ կարող յուրաքանչյուր հարցազրույցում ասել, որ մեզ ուղղակի չհաջողվեց իրականացնել մեր պահերը, բայց դա այդպես է». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «ՊՍՎ»-ի հետ խաղի մասին:
«Մենք կարող էինք լուծել խաղի ելքը դեռ առաջին խաղակեսում, բայց մենք գոլեր խփելու պահեր ունեինք նաև երկրորդ խաղակեսում: Բայց մենք բավարար լավ չէինք կարողանում ավարտել հարձակումները:
Կիսապաշտպանները հաճախ էին գնդակ կորցնում, դրա համար լավ չէին կարողանում գնդակ մատակարարել հարձակողական խմբի ֆուտբոլիստներին: Բայց միևնույն է, առաջին խաղակեսում մենք ստեղծեցինք երեք 100 տոկոսանոց պահ և ևս երեքը` ոչ այդքան վտանգավոր:
Ես չեմ կարող յուրաքանչյուր հարցազրույցում ասել, որ մեզ ուղղակի չհաջողվեց իրականացնել մեր պահերը, բայց դա այդպես է:
«Վոլֆսբուրգի» հետ խաղը դժվար կլինի, որովհետև նա խմբի ամենաուժեղ մրցակիցն է, բայց ամենից հնարավոր է»,- ասել է Վան Գալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը