
«Ռոման» եկել էր այն ժամանակ, երբ մենք մրցաշրջանում ամենալավ խաղավիճակին ենք հասել. Լուիս Էնրիկե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայում «Ռոմայի» դեմ տարած հաղթանակից հետո (6:1) կիսվել է իր տպավորություններով:
«Երևի «Ռոման» եկել էր մեզ մոտ այն ժամանակ, երբ մենք մրցաշրջանում ամենալավ խաղավիճակին ենք հասել, և այստեղ բոլորի համար էլ դժվար է խաղալ մեր դեմ:
Կարելի՞ է արդյոք մեզ անվանել պատմության ամենալավ «Բարսելոնան»: Շատ լրագրողներ են հարցնում այդ մասին, բայց մեզ դա չի հուզում: Մենք միայն ձգտում ենք նրան, որ հասնենք ինչքան հնարավոր է՝ շատ բանի, և նվաճենք ավելի շատ տիտղոսներ:
Հիմա դեռ մրցաշրջանի սկիզբն է, և խաղի առանձին ասպեկտներում մենք դեռ աճելու տեղ ունենք»,- ասել է Էնրիկեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը