
Սլուցկին պետք է ընտրի կամ հավաքականը, կամ ակումբը

Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Վալերի Գազաևը հայտարարել է, որ «ԲԿՄԱ»-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին չպետք է համատեղի պաշտոաններն ակումբում և ազգային հավաքականում:
«Պետք է ընտրել կամ հավաքականը, կամ ակումբը: Դա ազդում է «ԲԿՄԱ»-ի վրա: Եթե համատեղումից օգուտ լիներ, այն կօգտագործեին ամբողջ աշխարհում:
«ԲԿՄԱ»-ի խաղում չկար ագրեսիա, կիրք, չէր զգացվում, որ թիմի առջև թշնամի է, որին պետք է ոչնչացնել: Հիմա «ԲԿՄԱ»-ն պետք է լուծի Եվրոպայի լիգա դուրս գալու խնդիրը»,- ասել է Գազաևը «Матч ТВ» հեռուստաալիքի եթերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը