
Հաջորդ մրցաշրջանում վերադառնալ «Ռեա՞լ». Իսկ ինչո՞ւ ոչ. Կարլո Անչելոտի

«Ռոմայի» և «Միլանի» հասցեին արտասանած ջերմ խոսքերից հետո իտալացի մասնագետը թվարկել է ևս 3 ակումբ, ուր նա պատրաստ է վերադառնալ:
«Վերադառնալ «Ռեալ» հաջորդ մրցաշրջանո՞ւմ: Իսկ ինչո՞ւ ոչ: Դա վերաբերում է նաև «ՊՍԺ»-ին և «Չելսիին»: Յուրաքանչյուր թիմում, որտեղ ինձ հաջողվել է աշխատել, ես ինձ լավ եմ զգացել: Բայց ես արդեն ասել եմ, որ ցանկանում եմ սպասել մինչև մրցաշրջանի ավարտը, որից հետո նոր վերադառնալ մարզչական գործունեությանը, և չեմ փոխի որոշումս: Ես արդեն ստիպված եմ եղել մերժել մի քանի ակումբների:
Բենիտեսի վիճա՞կը: Ինձ նույնպես ասում էին. «Հույս դիր Պերեսի վրա»: Ես Կրիշտիանու Ռոնալդուի հետ խոսել եմ մեկ շաբաթ առաջ և Բենիտեսի հետ նրա վատ հարաբերությունների մասին խոսք անգամ չեմ լսել: Պետք է զգույշ լինել, երբ Դուք ճգնաժամի մասին խոսակցությունները կապում եք «Ռեալի» հետ, բայց լինելով կողքի մարդ, ինձ դժվար է դատել այդ մասին»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Football Espana-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը