
Նովակ Ջոկովիչը կրկին ռեկորդ է սահմանել

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կրկին ռեկորդ է սահմանել: Սերբ թենիսիստն առաջինն է, ում հաջողվել է մեկ մրցաշրջանի ընթացքում վաստակել 20 մլն դոլարից ավելի:
Ամփոփիչ մրցաշարում հաղթելու շնորհիվ Ջոկովիչը վաստակել է 21.6 մլն դոլար։ Նախորդ ռեկորդը պատկանել է իսպանացի Ռաֆայել Նադալին, ով 2013 թվականին վաստակել է 14.570 մլն դոլար։
Իր վաստակած գումարի ընդհանուր չափով, սակայն, Ջոկովիչը երկրորդն է. նա վաստակել է 94.050 մլն դոլար։ Այդ ցուցանիշով նա զիջում է միայն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին՝ 97.3 մլն դոլար։
Սիրարփի Աղաբաբյան