Բաժիններ՝

«Ռեալը» կատարեց առաջին քայլն իր սովորական բարձր մակարդակին վերադառնալու համար

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսն իր գոհունակությունն է հայտնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում դոնեցկյան «Շախտյորի» հետ անցկացրած արտագնա խաղի արդյունքներից: «Սերուցքայինները» մինչև 77-րդ րոպեն հաղթում էին 4:0 հաշվով, բայց վերջում բաց թողեցին 3 գնդակ:

«Ընդհանուր առմամբ ես բավարարված եմ: Խաղի մեծ մասը մենք շատ լավ էինք գործում և հսկում էինք խաղը: Բայց թույլ տված սխալներից հետո, որոնք հանգեցրին գոլերի, իրավիճակը դաշտում կտրուկ փոխվեց: Հնարավոր է, մեզ չբավականացրեց կենտրոնացումը: Մենք անպայման կքննենք սխալները, բայց ընդհանուր առմամբ ինձ մոտ դրական տպավորություն է:

Մենք հաղթանակի հասանք և առաջին տեղով դուրս եկանք փլեյ-օֆֆ: Մենք արտագնա խաղում 4 գոլ խփեցինք շատ ուժեղ մրցակցի, դրա համար իմ ֆուտբոլիստներին արժե գովել: Կարծում եմ՝ սա առաջին քայլն էր մեր սովորական բարձր մակարդակին վերադառնալու համար: 2 թիմերն էլ հարձակողական ֆուտբոլ են խաղում, դրա համար, իմ կարծիքով՝ դա նորմալ է, որ նրանց միջև խաղում այդքան գոլ խփվեց»,- Բենիտեսի խոսքերն է ցիտում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս