Դանիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին:
ESPN պարբերականը արել է փոքրիկ վերլուծություն՝ հասկանալու, թե ո՞ր նորեկ ֆուտբոլիստներն են ամենից թանկը արժենում «Մանչեսթեր Յունայթեդի» համար:
Ցավոք, արդյունքները հուսադրող չեն։
Ես բարձրացրի գլուխս և ասացի. «Աստված իմ, ինչու այսպես…»: Սակայն հենց անմիջապես հետո զղջացի ասածիս համար, մեղա եկա: Կրկին գլուխս բարձրացրի և ներողություն խնդրեցի: Ես իրավունք չունեմ նրան ասելու` ինչու, իրավունք չունեմ բողոքելու այն ամենի համար, ինչ ունեի: Նա ինձ հնարավորություն տվեց պատմություն կերտելու, դա ես չարեցի` իմ միջոցով նա արեց:
Սամվել Ռոստոմյանը նշեց, որ տարեկան երկու փառատոն անելով՝ հաշմանդամային սպորտ հնարավոր չէ զարգացնել: Առագաստային սպորտի հայկական պարալիմպիկ առաջին թիմի մարզիչ և հիմնադիր Սամվել Ռոստոմյանի խոսքով՝ եթե ամեն բան շարունակվի նույն կերպ, ապա հետագայում չեն լինի մեր երկու ներկայացուցիչներին փոխարինող մարզիկներ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Մ-21 հավաքականը անցկացնում է մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո «Բարսելոնան» մտադիր է միանգամից անցնել գործող ֆուտբոլիստների հետ պայմանագրերը երկարաձգելուն:
Իտալիայի հավաքականը ընկերական հանդիպում ունեցավ Ֆրանսիայի հավաքականի հետ Բարիում: 2-րդ խաղակեսում լեգենդար Ջանլուիջի Բուֆոնի փոխարեն դաշտ դուրս եկավ 17-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման: Այս խաղը Դոնարումային դարձրեց Իտալիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ դարպասապահը:
«Ֆելիպե Մասան կհեռանա «Ֆորմուլա-1»-ից այս մրցաշրջանի վերջում»,- հայտնում է Williams-ի պաշտոնական կայքը:
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը US Open-ի երկրորդ շրջանում 6:3, 6:3 հաշվով հաղթելով ամերիկուհի Քինգին՝ Մեծ Սաղավարտի մրցաշարերում տարավ իր 306-րդ հաղթանակը: Այսպիսով, ամերիկուհին հավասարվեց Մարտինա Նավրատիլովային և այդ ցուցանիշով դարձավ առաջատար կանանց մեջ:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը վիրահատությունից հետո արդեն գտնվում է Երևանում: Այս մասին հայտնել է ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
«Այո՛, 8 տարի առաջ տված անալիզը դրական արդյունք է տվել, և ես այժմ չեմ արդարացնում դա: Ցանկանում եմ բացատրել իրավիճակը: 20 տարի է աշխատում եմ ֆեդերացիայում: Այն ժամանակ, երբ մարզիկները մտնում էին օլիմպիական ավան հանձնում էին դոպինգ ստուգման օրինակներ: Մեզ համար դա նշանակություն չուներ: Բոլոր մարզիկները անխտիր օգտագործել են ինչ-որ չափաքանակ, որը այն ժամանակ եղած սարքավորումներն ունակ չէին հայտնաբերել: Ես չեմ արդարացնում, այս արարքը ուղղակի ցանկանում եմ նշել, որ բոլորը եղել են նույն հարթության վրա և արել են նույնը»:
«Արդարացրել ենք ազգի, ղեկավարության, մարզիչների հույսերը: Ուրախ ենք, որ Հայաստանի դրոշն ենք բարձրացրել Օլիմպիական խաղերում: Հայաստանի նման փոքր երկրի համար սենսացիա ենք գրանցել», – ասաց նա:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն քննարկում է Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի ըմբիշ Միհրան Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցած մրցավարական սխալ դիրքորոշումը և արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցե րի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում մրցավարների գործողությունները կապված Միհրան Հարությունյանի հետ, ասաց, որ երբ ՀԱՕԿ-ի որոշումը կայացվի, կիմանանք:
«Դա բարեգործություն չէ, ես ստացել եմ այդ տունն իմ արդյունքի համար: Ես քիչ բան չեմ արել մեր երկրի համար, ինձ թվում է, որ ես արժանի եմ այդ ամեն ինչին: Սա ո՛չ բարեգործություն է և ո՛չ էլ նվեր է: Սա իմ բարձրացրած արդյունքին համապատասխան պարգև է»:
Սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Դանիա-Հայաստան ընտրական հանդիպումը: Խաղը կսպասարկի Ավստրիայի մրցավարական անձնակազմը՝ Հարալդ Լեհների գլխավորությամբ:
Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի Ռիո դե Ժանեյրո մեկնած ու հաղթական մեդալներով վերադարձած մարզիկները Ucom ընկերության բաժնետերերի խորհրդի որոշմամբ բնակարաններ ու դրամական պարգևներ կստանան։
Ֆրանսիական «Օլիմպիկ Մարսել»-ը հրապարակել է այն ֆուտբոլիստների խաղային համարները, ովքեր մեկնարկած մրցաշրջանում հանդես կգան ակումբի կազմում:
Տեղի ունեցան 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի նախապատրաստական ընկերական հանդիպումներ: Պորտուգալիան առանց Ռոնալդուի 5 անպատասխան գնդակ խփեց Ջիբրալթարի հավաքականին (5:0):
2018թ. Աշխարհի առաջնության որակավորման մրցաշարում Հարավային Կորեան հաղթեց Չինաստանին (3:2), Ուզբեկստանը՝ Սիրիային:
Հարավային Ամերիկայում տեղի ունեցան 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի 5 հանդիպումներ:
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի նկատմամբ կատարված անարդարությունը ոչ մեկի անտարբեր չթողեց. բարկացան ու արտասվեցին ոչ միայն հայերը: Բայց պետության գործառույթն իր քաղաքացիներին պաշտպանելն է, կլինեն նրանք մարզիկ, թե այլ մասնագիտության տեր: ՀԱՕԿ-ը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է ամեն ինչ անեն, որ Հարությունյանի մենամարտի մրցավարները որակազրկվեն:
Հանրահայտ FourFourTwo ամսագիրը անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ստացած վնասվածքին:
«Մանչեսթեր Յունայթեդի» ծագող աստղ Մարկուս Ռեշֆորդն ապահովել է մորը և 2 եղբայրներին շքեղ բնակարանով:
Գլխավոր մարզիչ Եվգենի Տրեֆիլովը նվերը ստացել է Սերգեյ Շիշկարյովից (Ռուսաստանի ձեռքի գնդակի ֆեդերացիայի նախագահ) և Նիկոլայ Դոլադայից (Կրասնոդարի մարզպետի տեղակալ):
Ալվարո Արբելոան «Վեսթ Հեմ» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Պայմանագիրը լոնդոնցիների հետ նախատեսված է 1 տարվա համար:
Ֆրանսիայի Մակոն քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նոր լիցքեր կհաղորդի իր ակումբին:
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագի պարտականությունները ստանձնել է թիմի դարպասապահ Մանուել Նոյերը:
Գործարքի մասին հայտարարել է «ՊՍԺ»-ի պաշտոնական կայքը: Համաձայնագրի մանրամասները չեն բացահայտվում, բայց ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուիսի համար «Չելսին» պետք է վճարի 37 մլն եվրո: