«Բարսելոնան» մտադիր է պայմանագրերը երկարաձգել Մեսսիի, Սուարեսի և Ռակիտիչի հետ
Տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո «Բարսելոնան» մտադիր է միանգամից անցնել գործող ֆուտբոլիստների հետ պայմանագրերը երկարաձգելուն:
«Մենք պետք է երկարաձգենք Մեսսիի, Սուարեսի և Ռակիտիչի պայմանագրերը»,- հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Ալբերտ Սոլերը:
«Մենք ծախսել ենք 120 մլն եվրո՝ գնելով 6 ֆուտբոլիստի, իսկ «Մանչեսթեր Յունայթեդն» այդքան գումարով գնել է ընդամենը 1-ին: «Բարսելոնան» ուզում էր երիտասարդացնել թիմը և խորություն հաղորդել նրան:
Ալկասե՞րը: Նա հոգեպես պատրաստ է մնալ փոխարինողների նստարանին, չէ՞ որ գիտի, որ մեծագույն ակումբ է եկել»,- ավելացրել է Սոլերը:
Այս ամառ «Բարսելոնա» են տեղափոխվել դարպասապահ Յասպեր Սիլեսենը («Այաքս»), պաշտպաններ Սամուել Ումտիտին («Լիոն») և Լուկաս Դինը («ՊՍԺ»), կիսապաշտպաններ Դենիս Սուարեսը («Վիլյառեալ») և Անդրե Գոմեշը («Վալենսիա»), ինչպես նաև հարձակվող Պակո Ալկասերը («Վալենսիա»):
Պատրաստեց Անի Գաբուզյանը