 
                        Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթեց «Զախո» թիմին
 
                                    Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Մ-21 հավաքականը անցկացնում է մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր մեր թիմը ստուգողական հանդիպում անցկացրեց Իրաքի «Զախո» թիմի հետ: Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթեց 1:0 հաշվով: 6-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ Վիուլեն Այվազյանը: 49-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը չիարցրեց 11-մետրանոց հարվածը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        