Բաժիններ՝

Մխիթարյանի բացակայությունը դժվար թե ուրախացնի Մոուրինիոյին. FourFourTwo

Հանրահայտ FourFourTwo ամսագիրը անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ստացած վնասվածքին: Կայքը գրում է, որ Չեխիա-Հայաստան խաղի ժամանակ Հենրիխը վնասվածք է ստացել, ինչը հավանական է դարձնում, որ Մխիթարյանը բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը:

Կայքը գրում է, որ չնայած այն բանին, որ Մխիթարյանը դեռևս հիմնական կազմի ֆուտբոլիստ չէ, նրա բացակայությունը դժվար թե ուրախացնի Մոուրինիոյին:

Մոուրինիոն ցանկանում է ունենալ ամբողջովին պատրաստ կազմ իր վաղեմի մրցակից Պեպ Գվարդիոլայի հետ դիմակայությունից առաջ:

Հիշեցնենք, որ ազգային հավաքականի անցկացրած ընկերական հանդիպման ընթացքում, որտեղ Հայաստանի ընտրանին պարտվեց 3:0 հաշվով, Մխիթարյանը վնասվածք ստացավ և 38-րդ րոպեին փոխարինվեց: Մխիթարյանը ստացել է ծնկի վնասվածք, և ինչպես հայտնում են ոչ պաշտոնական աղբյուրները, կարող է բաց թողնել Դանիայի հետ հանդիպումը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս